«Երազանքի հետքերով» ասմունքի նախագծի 2025 թվականի 4-րդ, իսկ ընդհանուր առմամբ 34 հանդիպում։ Այս տարվա 4-րդ հանդիպման թեման նվիրվում է՝ Հովհաննես Թումանյանին։ Քանի որ փետրվարի 19-ին ), հայ բանաստեղծ, արձակագիր, գրական, ազգային և հասարակական գործիչ։ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն է՝ Նա գրել է բանաստեղծություններ, պոեմներ, քառյակներ, բալլադներ, պատմվածքներ ու հեքիաթներ, ակնարկներ, քննադատական ու հրապարակախոսական հոդվածներ, կատարել է թարգմանություններ, մշակել է «Սասնա ծռեր» դյուցազնավեպի «Սասունցի Դավիթ» ճյուղը։ Համարվում է ամենայն հայոց մեծ բանաստեղծ։ 1838-1839 թվականներին Հովհաննես Թումանյանը եռանդուն մասնակցություն է ունեցել նաև Դիլիջանի, Ղարաքիլիսայի, Ալեքսանդրապոլի ճանապարհների շինարարությանը։ Գիրք նվիրելու օրն ընտրված է՝ ի պատիվ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրվա։ 2008 թվականից նշվող նախաձեռնություն։ Օրը նշվում է յուրաքանչյուր տարի՝ փետրվարի 19-ին՝ ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը։ Տարեցտարի տոնն ավելի մեծ ժողովրդականություն է ձեռք բերում՝ մեծ արձագանք գտնելով հանրության շրջանում և ստանալով համազգային բնույթ։ Այս տոնին կանրադառնամ առանձին հրապարակմամբ, իսկ այժմ սիրով Ձեզ ենք ներկայացնում՝ Հովհաննես Թումանյանի «Հին օրհնություն» բանաստեղծությունը։ Բանաստեղծությունը պատրաստվել է՝ 2024 թվականի ապրիլից մեկնարկած «Երազանքի հետքերով» ասմունքի նախագծի շրջանակներում։ Տեսանյութը պատրաստեց՝ Արթուր Տեր-Սահակյանը, ասմունքեց՝ Վաչե Գրիգորյանը։
Комментариев нет:
Отправить комментарий