пятница, 14 февраля 2025 г.

Սուրբ Սարգիսըհայ Առաքելական եկեղեցու տոներից է, որին այլ կերպ անվանում են (նաև՝ Սուրբ Սարգիս զորավարի հիշատակության օր

Սուրբ Սարգիսըհայ Առաքելական եկեղեցու տոներից է, որին այլ կերպ անվանում են (նաև՝ Սուրբ Սարգիս զորավարի հիշատակության օր, Երիտասարդների օրհնության օր), Հայ Առաքելական Եկեղեցու կողմից նշվող տոներից։ Նշվում է Սուրբ Զատկից 63 օր առաջ՝ սովորաբար հունվարի 18-ից, մինչև փետրվարի 23-ի միջակայքում՝ շաբաթ օրը։ Այս տարի Սուրբ Սարգիս զորավարի տոնը նշվում է փետրվարի 15-ին։ Սուրբ Սարգիս զորավարի տոնը համարվում է երիտասարդ զույգերի և սիրահարների բարեխոսը։ Ս. Սարգսի տոնը իր ծագմամբ բավականին հին է։ Այն Հայաստանում նշել են ոչ միայն եկեղեցական ծեսով և աղոթքներով, այլև ժողովրդական ավանդույթներով։ Այսպես, օրինակ, Սուրբ Սարգսի տոնին նախորդող գիշերը երիտասարդները աղի բլիթ էին ուտում գիշերը երազ տեսնելու ակնկալիքով՝ հավատալով, որ երազում ծարավը հագեցնելու նպատակով իրեն ջուր տվողը կլինի կյանքի ընկերը։ Եթե երազում ջրի բաժակը ոսկուց էր լինում, ասում էին, որ ապագա ամուսինը հարուստ է լինելու, եթե արծաթից՝ միջին ունեցվածքի տեր, եթե պղնձից կամ կավից՝ աղքատ։ Կարևորվում էր նաև ջրի քանակությունը, ըստ որի որոշում էին ապագա փեսացուի կամ հարսնացուի հետ ապրելու տևողությունը։ Եթե բաժակը ջրով լիքն էր, շատ երկար կապրեին, եթե կիսատ էր, կյանքի կեսը, իսկ եթե ջուրը շատ քիչ էր, ընդամենը մի քանի տարի։








Просмотрено Ваче Саргисович Григорян в 21:06
Ввод

Комментариев нет:

Отправить комментарий