понедельник, 3 марта 2025 г.

Հովհաննես Շիրազ․ ԳԱՐՆԱՆԱՄՈՒՏ

«Երազանքի հետքերով» ասմունքի նախագիծ 36 Սիրելի՛ հայրենակիցներ, սիրով շնորհավորում եմ բոլորիս 2025 թվականի գարնան առաջին օրվա առթիվ Թող գարունը իր հետ խաղաղություն բերի մեր երկրին, սեր, ներդաշնակություն, ժպիտներ և ծաղիկներ։ ։ Թող խաղաղ բացվեն Ձեր առավոտները, արևը միշտ շողա ու պարգևի Ձեզ նոր դրական ապրումներ, էմոցիաներ, սիրով լի անուշաբույր, ծաղկած գարնանային ակնթարթներ ու այս գարնանը վերադառնան գերության մեջ գտնվող մեր բոլոր հայրենակիցները։ Սիրով Ձեզ ենք ներկայացնում Հովհաննես Շիրազի․ ԳԱՐՆԱՆԱՄՈՒՏ բանաստեղծությունը՝ իմ մեկնաբանմամբ։ Այս բանաստեղծությունը պատրաստվել է 2024 թվականի ապրիլից մեկնարկած՝ «Երազանքի հետքերով» ասմունքի նախագծի շրջանակներում, տեսահոլովակը պատրաստեց Արթուր Տեր-Սահակյանը։

Комментариев нет:

Отправить комментарий