четверг, 28 марта 2024 г.

ԷՆՔԱՆ ԵՄ ՈՒԶՈՒՄ

Էնքան կուզեի, որ մանկանայի,
Մանկության ճամփով նորից անցնեի։
Մորս հեքիաթային ձայնը լսեի,
Եւ այդ հրաշքից թևավորվեի։
 
Էնքան կուզեի, որ քեզ տեսնեի,
Գայիր այրող կարոտս մորմոք էիր։
Նստեի դպրոցի նստարանին, 
Անմեղ հայացքով դասս պատմեի։
 
Էնքան կուզեի կողքիս լինեիր,
Ե՛ս ուսիդ հենված բարձրունք հասնեի։
Ի՛մ՝ ծրագրերս Քո՛ հետ կիսեի,
Մեր միասնականությամբ չարին հաղթեինք։
 
Էնքան եմ ուզում, որ <<գարուն>> բացվի,
Որ թռչունները <<Ծլվլան>> նորից։ 
Որ մարդիկ ժպտան, բարև են անկեղծ,
Ոչ թե բարությունը նախանձով լցնեն։ 
 
Էնքան եմ ուզում, որ օդում կախված ատելությունը դառնա երազանք,
Էնքան եմ ուզում, որ ժպտան անկեղծ, իրար հարգելը բնագիծ դառնա։
Էնքան եմ ուզում, որ <<Արև» բացվի ու մարդկանց սրտերը ջերմությամբ լցվի,
Ամեն ոք հասնի՝ իր՛ երազանքին և հուսավառված երջանիկ ապրի։
 
Էնքան եմ ուզում, որ խաղաղ ապրենք, որ չբամբասենք, չանարգենք իրար,
Կյանքը շատ կարճ է ատելու համար, գնահատեցեք և սիրեք իրար։ 
Խնամքով պահեք՝ Ձեր ունեցածը, Ձեր ընկերներին, որ ազնիվ են, թանգ,
Էնքան եմ ուզում, որ չկորցնեք, հետո տառապեք ափսոսաք, ավաղ։ 
Էնքան եմ ուզում կյանքում ամեն ոք լինի ներդաշնակ, խաղաղ և զվարդ,
Էնքան եմ ուզում, որ մեր մայրերը չարտասվեն ցավի, կորստի համար։ 
Բայց՝ Ես՛ հուսով եմ, կգա այն օրը երբ Հայն՝ իր պարով, երգով աշխարհին,
Ոտի կհանի և կթնդեցնի, Վաչեիս բարի խոսքը անդօրրին։ 
Վաչե Սարգիսի, Դիլիջան, 07․03․2021

         


 

Комментариев нет:

Отправить комментарий