пятница, 29 марта 2024 г.

Հեղինակային բանաստեղծություններ, մայրիկիս ժողովածու, ոսկե փունջ






Կողքիս լինեիր

Կուզեի մա´յր, իմ կողքին լինեիր,

Քո խրատներով ինձ խրատեիր,

Քո խորհուրդներով միշտ ինձ օգնեիր,

Կուզեի մա´յր, իմ կողքին լինեիր:

 

Կուզեի մա´յր, իմ կողքին լինեիր,

Ոչ թե երազում ինձ այցի գաիր,

Ոչ թե երկնքից ինձ հետևեիր

Կուզեի մա´յր, իմ կողքին լինեիր:

 

Կուզեի մա´յր, իմ կողքին լինեիր,

Ոչ թե երազով ինձ խորհուրդ տաիր,

Ու սրտիս վշտին ընկեր լինեիր,

Կուզեի մա´յր, իմ կողքին լինեիր:

 

Գիտեմ, հետևում ես մեզ երկնքից,

Եվ հպարտանում դու մեր քայլերով,

Բայց ես կարոտ եմ մայրական սիրո,

Մա´յր իմ, կուզեի կողքիս լինեիր:

 

Սիրտս լցվել է, պատմել եմ ուզում,

Կարիքդ ունեմ, բացվել եմ ուզում,

Երգիս տողերով, հուշերով անմար,

Միշտ կողքիս եղիր, կիսվել եմ ուզում:

 

Երանի մա´յր իմ, կողքիս լինեիր,

Երանի ես միայնակ չլինեի,

Աստված ինչու՞ է այսքան անարդար,

Որ մայրս դարձավ անմար հրեշտակ:

Հեղինակ Վաչե Սարգիսի, Դիլիջան:

 

Երանի գայիր կրկին, նորից ինձ թևեր տայիր,

Գլուխս ծնկիդ դրած սիրտս Քե՛զ բացեյի։ 

Ք՛ո մայրական ջերմ սիրով՝ իմ արևի՛ն լույս տայիր,

Տարիների փշրած սիրտս՝ Դու՛ ասեղնագործեյիր։ 

 

Ինձ՛ ոչմի ու՛ս ուժ չի տա, ոչմի խրատ և խորհուրդ,

Իմ ձեռքս բռնի թև տա, լույս այս դաժան աշխարհում։

Հավերժ հեքիաթ, լույս, սեր կա, պարուրած սրտում թաքուն,

Անավարտ երազ ու լույս մարեծ մնաց Ք՛ո սրտում։ 

Հեղ․ Վաչե Սարգիսի, Դիլիջան, 08․02․2021

 

ՈՒՐ ԷՐ ԹԵ~

 

Ուր էր հրաշք կատարվեր

Երազի պես մայրս գար

Ոչ գիշերը, երազով

Պատրանքով ինձ այցի գար

Ուր էր բացվեր դուռը տան

Ու դու ներս գայիր արևով

Բերեիր օրերն իմ անցած

Օրերն անհոգ լուսավոր

Կուզեի գրկել քեզ ամուր

Մայրական սիրով մանկանալ

Կուզեի երազ չլիներ

Ուր էր արև մայրս գար

Հեղ. Վաչե Սարգիսի` Դիլիջան

16.11.2017

ԱՐևԱՇՈՂ ՄԱՅՐՍ


Արևի շող է մայրս, Լույյսի աղբյուր է Մայրս:

Տխուր սրտիս սրտակից, Հույս, աչքի լույս է Մայրս:

Թե չեմ քնել ես անգամ, ինձ երգ է ասել մայրս,

Խորհուրդ տվել, խրատել իմ գանձ, ադամանդ Մայրս:

Իմ մանկությունն է Մայրս, պատանեկությունն է Մայրս:

Անցած կյանքիս, լույս ճանփիս, մոլորակն է իմ մայրս:

Գիշերն անքուն լուսացրել, օրօրօցիմոտ մայրս,

Ինձ լույսի շող է դարձրել լույսի աղբյուր իմ Մայրս:

Կյանքս գունեղ է դարձրել, եռանդով, սիրով լցրել,

Թե տխրել եմ ե'ս անգամ ուրախ է դարձրել Մայրս:

Հիմա արդեն կայացել, հասունացել, վեհացել,

Ժառանգել եմ նրանից լինել ուժեղ, կյանքի դեմ:

Մայր չես թողել, որ տանջվեմ, հիասթափվեմ, կոտրվեմ,

Թե եղել եմ հուսահատ, սիրտս հույսով ես լցրել:

Մայր հեռացար Դո'ւ անժամ, թողնելով գործերդ կիսատ,

Որքան երազանք, նպատակ մնաց կյանքում անկատար:

Բացվեր դուռը ներս գայիր, սիրտս Ք'ո մոտ բանաի,

Ոչ թե երազում, երկնքից այցի գաիր, տեսնեիր:

Դո'ւ կինեիր հայուհի, ուժեղ, եռանդուն թագուհի,

Սեր, բարություն Ք'ո ներսում, բարություն, սյուն իմ Մայրիկ:

Աստծուն հրեշտակեր պետք, և նա ի'ր մոտ քեզ տարավ, Դո'ւ `իմ միակ, իմ աշխարհ, իմ անփոխարինելի մայր

Կապրես հավետ մեր սրտում, մեր հոգում, երգիս տողերում Դո'ւ երկնային հրեշտակ, կարոտս առնեմ երազով……….

Հեղինակ Վաչե Սարգիսի Դիլիջան 17.09.2016    


     

Комментариев нет:

Отправить комментарий