пятница, 8 марта 2024 г.

ՄԱ՜Մ ՋԱՆ, ՈՐՔԱ՛Ն ԿՈՒԶԵԻ․․․

 
Սիրելի հետևորդներ, ընկերներ և երկրպագուներ, սիրով Ձեզ եմ ներկայացնում երկար սպասված իմ հեղինակային՝ «Երազիս մեջ» երգը, որի մասին այդքան ժամանակ խոսվում էր։ Երգը գրել եմ 15 տարի առաջ ու կատարել եմ իմ բոլոր համերգներին։ Այս երգի հետ շատ հիշողություններ կան, ասեմ, որ իմ երազանքն է եղել ունենալ այս երգի պրոֆեսիոնալ ձայնագրությունը։ Ամեն անգամ մեծ հուզմունքով եմ երգում ու դահլիճին էլ հուզում։ Մի անգամ այս երգով մասնակցեցի երգի մրցույթի, որի ժուրիի նախագահն էր՝ Արթուր Գրիգորյանը, ես երբեք չեմ մոռանա Նրա հուզախառը դեմքը։ Ուզում եմ իմ խորին շնորհակալությունը հայտնել Երաժիշտ՝ Արարատ Ուլիխանյանին գեղեցիկ գործիքավորման, «#Sed_studioo»-ին ձայնագրության, Հայկ Բադալյանին գեղեցիկ լուսանկարների, Վանաձորում գործող «Հավասար իրավունքներ, հավասար հնարավորություններ» «#EREO_NGO» Հ․Կ-ին, ՀՀ Վաստակավոր արտիստուհի, սիրված երգչուհի՝ Ալլա Լևոնյանին, Ալլա Նավասարդյանին, մեր օրյա Տավշո «Աշուղներ» տիկին Նազելուն, Աստղանուշին, մյուս հանրաճանաչ արտիստ, արվեստագետ, զբոսաշրջային ասպարեզի գործընկերներիս, սրտացավ և ազնիվ ընկերներիս քաջալերելու, խորհուրդների և այս դժվարին ժամանակներին կողքիս լինելու, նորից ստեղծագործական կյանքը մեջս ապրեցնելու ու նոր գործընկերներ ձեռք բերելու համար։ Սիրելիներս նաև Ձեզ եմ շնորհակալ, որ Ձեր պարտավորեցնող ու սրտաբուխ խոսքերով, լայքերով ու ներկայությամբ գնահատում ու փառավորում եք հոգիս ու ապրեցնում արվեստը իմ ներսում։ Ես հարուստ եմ՝ Ձեզանով ու Ձեր շնորհիվ եմ Վաչե Գրիգորյան։ Կներեք, ում անվանական չեմ նշում, բայց բոլորդ էլ թանկ եք ինձ համար։ Թող աշխարհում ոչմեկ առանց ծնողների չմնա։ Բոլորիդ առողջություն, խաղաղություն և թող մեր մայրերը երկար ապրեն։ Խոնարհվելով մեր Հայ մայրերի առջև, թող այս երգս, որը աղոտք է առ Աստված, իմ սերը ու խոնարհումս թող մորմոքող կարոտով լցված հասնի երկինք․․․ Շնորհավորում եմ մեր կանանց ու աղջիկներին գարնանային տոների առթիվ ու վերջապես ժամանակն է վայելելու երգը․․․

#Erazis_Mej #New_Song #Hayk_Badalyan_photograffy #Old_Memories_photo_studio #Sad_Studioo #Vanadzor_Lori_Armenia #Dilijan_Tavush_Armenia

Комментариев нет:

Отправить комментарий