


2016 թվականի ապրիլի 1-ը, որը Հայաստանում նշվում է ծիծաղի, երկիծանքի և հումորի օր, այդ օրը նշանավորվեց իմ կյանքում քանի որ այսօրը շնորհիվ իմ հրաշալի ընկերների՝ ես ունեցա իմ սրտի աշխատանքը։ Զբոսաշրջության ոլորտը ինձ հետաքրքրել է դեռ մանկապատանեկան տարիներից, բայց պետք է նշեմ, որ մեր Դիլիջանում կար մի հրաշալի մարդ, պարոն Ա․ Հովհաննիսյանը, ով ևս մեծ գործունեություն է ծավալել այս ոլորտում, հետևելով նրա խորհրդին և ոգեշնչված նրա եռանդուն աշխատանքից որոշեցի հաստատուն քայլերով գնալ այդ ճանապարհով։ զբոսաշրջության ոլորտում իմ առաջին ուսուցիչն է պարոն Աշոտ Հովհաննիսյանը, ով ինձ համար եղել է մարդկային վառ օրինակ։ Ոգևորվածությունս էլ ավելի կրկնապատկվեծ երբ իմ ընկեր՝ Դավիթը տեսնելով իմ եռանդը ու նվիրվածությունը առաջարկեց գնալ երազանքիս հետևից ու ես հաստատուն քայլերով գնացի զբոսաշրջության կախարդական ճանապարհով ու արդյունքը տեսնում եք։ Ես ունենալով տեսողության խնդիր այն ինձ չխանգարեց՝ որպեսզի մշակույթին զուգահեռ ակտիվ գործունեություն ծավալեմ նաև զբոսաշրջության ոլորտում։ Ես շնորհակալ եմ բարձրյալին, որ զբոսաշրջության իմ ճանապարհին հանդիպել եմ ոլորտի բարձրակարգ մասնագետների։ Զբոսաշրջության ոլորտում իմ կատարած աշխատանքների, ձեռք բերումների մասին բազմիցս եմ խոսել։ Միայն հակիրճ ասեմ, որ այս 10 տարիների ընթացքում համագործակցում եմ համայնքի և մարզի գրեթե բոլոր զբոսաշրջային, մշակութային հաստատությունների, վարորդների հետ։ Կատարում եմ ամրագրումներ հյուրատներ, կազմում եմ զբոսաշրջային փաթեթներ, ստեղծել ենք՝ «Դիլի Տուր Ինֆո» զբոսաշրջային-մշակութային և տեղեկատվական բլոգը, մշակել բլոգի ծառայությունների փաթեթները, սահիկաշարերը, պոստերները, այցեքարտերը, անվանանշանը և՝ 2017 թվականից կազմել ու շարունակում եմ թարմեցնել՝ Դիլիջանի տվյալների տեղեկատվական բազան։ Անցել եմ բազում վերապատրաստումներ զբոսաշրջության ոլորտում, ունենում եմ աշխատանքային հանդիպումներ, տպագրել ենք մեր ծառայությունների, Դիլիջանի տեսարժան վայրերի մասին տեղեկատվական բուկլետները և Դիլիջանի ավանդազրույց պատմության մասին հեղինակային մեկ փոքրիկ գրքույկ։ Կազմակերպել ենք սեմինարներ, էքսկուրսիաներ և բլոգի պաշտոնական շնորհանդեսներ՝ Դիլիջանի համայնքապետարանում և «Իմպերիում պլազա» բիզնես կենտրոնում։ 2022-ից անդամակցում եմ «Տավուշի զբոսաշրջային ակումբին»։ Անուն առ անուն շնորհակալ եմ իմ բոլոր ընկերներին կողքիս լինելու, վստահելու, համագործակցելու, տարբեր հարցերում աջակցելու, քաջալերելու և 10 տարի զբոսաշրջության ոլորտում իմ հաստատուն տեղը ամրապնդելու համար։
- Singer, organizer, touristic and advertising agent, cultural and public figure, and blogger.
- Յութուբյան պաշտոնական էջ՝
- Ինստագրամյան պաշտոնական էջ՝
- ֆեյսբուքի պաշտոնական էջեր՝
- ֆեյսբուքի պաշտոնական էջեր՝
- Ֆեյսբուքյան պաշտոնական խումբ՝
- Grigorian Vache,Tiktok Official Paje
- dilitourinfo Official blog
- Grigorian Vache Official, telegram
- Վերնատուն
- ՏԱՎՈՒՇԻ ԹԱԳՈՒՀԻՆ ● Королева Тавуша ● The Queen of Tavush ● La Reina de Tavush
- «Վերնատուն» գրական-երաժշտական ֆեյսբուկյան պաշտոնական էջ
среда, 1 апреля 2026 г.
ԱՐԴԵՆ 10 ՏԱՐԻ՞, ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ
Подписаться на:
Комментарии к сообщению (Atom)





Комментариев нет:
Отправить комментарий