Ողջույն հարգելի՛ խմբակիցներ, իմ շատ
սիրելի՛ հայրենակիցներ, արվեստասեր հանրություն։ Ե՛ս մշակութային և զբոսաշրջային գործիչ՝
Վաչե Գրիգորյանն եմ։ որոշել եմ այսուհետ պարբերաբար ակնարկ ձևաչափով հակիրճ խոսել համայնքի
մշակութային հաստատությունների, ստեղծագործող անձանց, մշակութային գործիչների մասին։
Առաջին անրադարձս՝ Դիլիջանի երաժշտական դպրոց-արվեստի պետական քոլեջի մասին է։ Դիլիջանի
երաժշտական դպրոցը ստեղծվել է՝ 1945 թվականի մայիսին։ Անդրեյ Բաբաևի մահից հետո, Նրա
կոմպոզիտոր ընկերների ջանքերով 70 ականներին դպրոցը անվանում են ՝ ԽՍՀՄ, հայ կոմպոզիտոր,
միջին մասնագիտական ուսումնական հաստատության՝ քոլեջի, իր կազմում պահպանելով դպրոցը։
Կրթօջախը 80 տարիների իր գործունեության ընթացքում կրթել է բազում երաժիշտների, ովքեր
այսօր բնակվելով աշխարհի տարբեր անկյուններում շարունակում են բարձր պահել արհեստների,
արվեստների, կրթական, մշակութային և զբոսաշրջային Դիլիջան համայնքի մշակութային և կրթօջախի
համբավը։ Կրթոջախի սաները ինչ մրցույթ-փառատոնի, որ մասնակցում են վերադառնում են պատվավոր
մրցանակներով, գրան պրիներով և հաղթանակներով։ Այսօրել կրթօջախն ավարտած երաժիշտներից
շատերը շարունակում են դասավանդել Հայաստանի և արտերկրների տարբեր քաղաքների երաժշտական
հաստատություններում։ Այս տարին հոբելյանական է՝ Դիլիջանի երաժշտական դպրոցի և Դիլիջանի
արվեստի պետական քոլեջի համար։ Սիրո՛վ շնորհավորում եմ կրթօջախի աշակերտներին, ուսանողներին,
մանկավարժադասախոսական անձնակազմին ի դեմս հաստատության տնօրինությանը հոբելյանական
տարելիցների կապակցությամբ։ Մաղթում եմ երկար, երկար աշխատանքային կանաչ ճանապարհ,
հաջողություններ արվեստի և մշակույթաստեղծ, մշակույթապահպան և պրոպագանդման ազգանվեր
այդ Սուրբ գործում։
Комментариев нет:
Отправить комментарий