среда, 26 ноября 2025 г.

ՏԱՎՈՒՇԻ ԹԱԳՈՒՀԻՆ, ՏԵՍԱՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔՆԵՐ

<<Տավուշի թագուհին>> գրքի տեսաշնորհավորանքների տեսահոլովակը արդեն համացանցում է։ Այն առաջին անգամ ցուցադրվել է 2025 թվականի սեպտեմբերի 16-ին Դիլիջանի Հովհաննես Շարամբեյանի անվան գեղարվեստի մանկական դպրոցում կայացած՝ <<Տավուշի թագուհին>> գրքի շնորհանդեսին։
Չեմ կարող բառերով նկարագրել թե որքան հաճելի է լինել գնահատված, որքան մեծ հպարտություն է ունենալ Ձեզ իմ կողքին, լինել հարուստ Ձեզանով, ջերմանալ Ձեր մարդ տեսակից, որ լուսավորում եք իմ ճանապարհները։ Քաջալերում ու թևավորում Ձեր ներկայությամբ, կյանքիս իմաստ եք տալիս, պարուրում նոր հեքիաթային գույնով ու լցնում նոր շնչով։ Շնորհակալ եմ բոլորիդ անուն առ անուն սրտաբուխ շնորհավորանքների, անկեղծ բարեմաղթանքների, Ձեր գնահատականի և կողքիս լինելու համար։ Ամբողջական տարբերակը դիտեք յութուբի իմ պաշտոնական ալիքում։ Որի հղումը դրված է ներքևում։

Комментариев нет:

Отправить комментарий