









Սիրելի՛ հետևորդներ եկել եմ Ձեզ հետ կիսվելու՝ 2025-ի իմ ձեռք բերումներով, խոսելու իրականացրած հանդիպումների, հաջողությունների մասին։ Այս տարի ձայնագրել ենք նոր երգեր, պատրաստել տեսահոլովակներ, իմ ընկեր Կարինե Սիմոնյանի հետ նկարահանել ենք «1 օր Վաչե Գրիգորյանի հետ» հաղորդումը։ Հյուրընկալվել էի «21 TV»-ի «Տոնդ շնորհավոր Դինայի հետ» հաղորդմանը, որտեղ էլ կայացավ հեղինակային «Տղերքը չկան» երգի տեսահոլովակի պրեմիերան։ «ReOpen Media»-ի երիտասարդները նկարահանել են հեռուստառեպորտաժ, որտեղ խոսել եմ իմ գործունեության մասին։ Այս տարի մասնակցել եմ՝ Հաղարծին վանական համալիրում կազմակերպված Համբարձման տոնին ներկայացնելով աշուղական երգեր։ Դիլիջանի համայնքապետարանի աջակցությամբ տպագրել ենք Դիլիջանի մասին ավանդազրույց պատմվածքի հիման վրա կազմված՝ «Տավուշի թագուհին» խորագրով հեղինակային փոքրիկ գրքույկը և սեպտեմբերի 16-ին Դիլիջանի Հովհաննես Շարամբեյանի անվան գեղարվեստի մանկական դպրոցում իրականացրել գրքույկի շնորհանդես-միջոցառումը։ «Տավուշի թագուհին» խորագրով միջոցառման շրջանակներում հանդիպումներ եմ ունեցել՝ Դիլիջան համայնքի ղեկավար Դավիթ Սարգսյանի, «Օլդ ցենտր Դիլիջան» հյուրանոցի և «Դիլիջան» հյուրատան ներկայացուցիչների հետ։ Ամռան վերջում մասնակցել եմ Դիլիջանում կազմակերպված «Արհեստների-արվեստների» ամեն ամյա ավանդական փառատոնին հեղինակային և աշուղական երգերով, արժանացել եմ շնորհակալագրի։ Ստեղծագործականիս զուգահեռ հասցրել եմ մասնակցել՝ Դիլիջանում կայացած «Ականների/ Պայթյունավտանգ զինամթերքի ռիսկերի ուսուցման և անվտանգ վարքագծի սկզբունքների վերաբերյալ իրազեկման» թեմայով բացօթյա միջոցառմանը, Վանաձորում՝ «Հաշմանդամություն ունեցող անձանց քաղաքականության և որոշումների կայացման գործընթացներում ներգրավման խթանմանն ուղղված աշխատարան»-ի հանդիպմանը և Երևանում՝ «Հավասարության և մատչելիության ապահովում հաշմանդամություն ունեցող անձանց համար» ծրագրի շրջանակներում Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների և ծառայությունների վերաբերյալ ազգային համաժողովին։ Առաջիկայում էլ կան նորություններ, պատրաստվում են նոր երգեր։ Շնորհակալություն ուշադրության և տրամադրված ժամանակի համար։ Հարգանքո՛վ՝ Ձեր Վաչե Սարգիսի Գրիգորյան։
- Singer, organizer, touristic and advertising agent, cultural and public figure, and blogger.
- Յութուբյան պաշտոնական էջ՝
- Ինստագրամյան պաշտոնական էջ՝
- ֆեյսբուքի պաշտոնական էջեր՝
- ֆեյսբուքի պաշտոնական էջեր՝
- Ֆեյսբուքյան պաշտոնական խումբ՝
- Grigorian Vache,Tiktok Official Paje
- dilitourinfo Official blog
- Grigorian Vache Official, telegram
вторник, 4 ноября 2025 г.
Ամփոփում եմ 2025-ի առաջին 10 ամսվա կատարած աշխատանքները
Подписаться на:
Комментарии к сообщению (Atom)














Комментариев нет:
Отправить комментарий