«Քրիստոս հարյավ ի մեռելոց» ավետիսով և Պատասխանը «Օրհնյալ է հարությունը Քրիստոսի»:
Զատիկը շարժական տոն է, այսինքն յուրաքանչյուր տարի նրա նշման օրը փոխվում է։ Հայ առաքելական եկեղեցին այն նշում է գարնան գիշերհավասարին հաջորդող լուսնի լրման առաջին կիրակի օրը, որն ընկնում է մարտի 22-ից հետո մինչև ապրիլի 26-ը (35 օր) ժամանակահատվածի վրա։ Զատկին նախորդում է Ավագ շաբաթը։ Զատկի հետ առնչվող գլխավոր արարողությունները սկսվում են Ավագ շաբաթվա շաբաթ օրը և ավարտվում երկուշաբթի։ Շաբաթ երեկոյան մատուցվում է Քրիստոսի հարության ճրագալույցի կամ ճրագալույսի պատարագ, որով վերջանում է Զատկին նախորդած յոթ շաբաթ տևած Մեծ Պասի շրջանը։ Պատարագի ավարտին հավատացյալները միմյանց ողջունում են «Քրիստոս հարյավ ի մեռելոց» ավետիսով և ստանում «Օրհնյալ է հարությունը Քրիստոսի» պատասխանը։ Սիրելի՛ հետևորդներ, սիրով շնորհավորում եմ բոլորիդ «Սուրբ «հարության» տոնի առթիվ։ Ուզում եմ մեզնից զատվեն բոլոր հոգսերն ու խնդիրները։ Թող այս Սուրբ տոնին կատարվեն Ձեր հոգու խորքում թաքնված ամենա նվիրական երազանքները և նպատակները։ Թող Ձեր սրտերը լցվեն սիրով, ջերմությամբ, բարությամբ և ուրախությամբ։ Տիրոչ Սուրբ Աջի օրհնությունը, զորությունը, լույսը և սերը ուղեկից լինի բոլորիդ։ Աստված օգնական և պահապան ամենքիս։ Շնորհավոր Սուրբ զատիկ։
Комментариев нет:
Отправить комментарий