среда, 23 апреля 2025 г.

Պարույր Սեվակ - ՂՈՂԱՆՋ ԵՂԵՌՆԱԿԱՆ

Սիրելի՛ հետևորդներ, իմ մեկնաբանմամբ Վաչեական ոճով՝ Ձեզ ենք ներկայացնում Պարույր Սևակի ԱՆԼՌԵԼԻ ԶԱՆԳԱԿԱՏՈՒՆ պոեմի՝ ՂՈՂԱՆՋ ԵՂԵՌՆԱԿԱՆ մասը։ Ամեն տարի ապրիլի 24-ին ասմունքում եմ այս հատվածը և կոկորդում հազիվ խեղդում արցունքներս։ Ինչպես կարող ենք մոռանալ առհավիրքը այդ օրերի։ Պարույր Սևակը շատ խորքային և հստակ է նկարագրել ՀԱՅՈՑ ԵՂԵՌՆԸ, որտեղ ամեն տողը կարդալիս մտովի հետ ես գնում ու վերապրում 1915 թվականի աններելի ոճրագործությունը։ Ես էս ստեղծագործության հետ կապված շատ հուշեր ունեմ։ Էսօրվա նման հիշում եմ, որ դպրոցական միջոցառումներին ոնց էի ասմունքում։ Երբ դպրոցում անցնում էինք այս պոեմը, հիշում եմ թե ոնց գրականության ուսուցչուհուս հետ այս դասը դարձրեցինք գրական երաժշտական տոն։ Այդ մասին ասել էին դպրոցի տնօրենին, որ ես շատ լավ եմ ասմունքում։ Մի անգամ էլ դպրոցում հայոց լեզվի ավարտական քննությանը դպրոցի տնօրենը ետ կանչեց ու խնդրեց, որ ասմունքեմ։ Հետո այս պոեմը ես սկսեցի ասմունքել գրեթե բոլոր միջոցառումներին, որոնցից նշեմ 2 կարևորները՝ 24042011 թվականին Դիլիջանի հուշարձանում կայացած երթին, 15072019 թվականին Դիլիջանի մանկական երաժշտական դպրոցում կայացած բացահայտիր քեզ աշխարհին փառատոնին։ Երբ 2006 թվականին պարապում էի «Լույսի շողեր» ասմունքի խումբը, աշխատանքիս շրջանակներում այս թեմայով նույնիսկ գրել եմ գրական երաժշտական թեմատիկ միջոցառման սցենար։ Սույն տեսահոլովակը պատրաստվել է՝ 2024 թվականի ապրիլից մեկնարկած հեղինակային «Երազանքի հետքերով» ասմունքի նախագծի շրջանակներում։ Առանձնահատուկ շնորհակալություն՝ Արթուր Տեր-Սահակյանին տեսահոլովակը պատրաստելու համար։

Комментариев нет:

Отправить комментарий