- Singer, organizer, touristic and advertising agent, cultural and public figure, and blogger.
- Յութուբյան պաշտոնական էջ՝
- Ինստագրամյան պաշտոնական էջ՝
- ֆեյսբուքի պաշտոնական էջեր՝
- ֆեյսբուքի պաշտոնական էջեր՝
- Ֆեյսբուքյան պաշտոնական խումբ՝
- Grigorian Vache,Tiktok Official Paje
- dilitourinfo Official blog
- Grigorian Vache Official, telegram
пятница, 15 ноября 2024 г.
Մա՜մ ջան, ես հպարտ եմ, որ հենց Դու ես եղել ինձ կյանք ու լույս տվողը։ Շնորհավոր երկնային ծնունդդ․․․
Կուզեի գրկել քեզ ամուր ու շնորհավորել, բայց քանի որ չեմ կարող գրկել ուղարկում եմ Քե՛զ նվիրված բանաստեղծություններս։ Դու ապրում ես իմ սրտում, երգիս տողերում և երազներում։Մորս տված անգին սերը ոչմի բանի հետ չեմ փոխի,
Մորս տված խրատ, խորհուրդ աչքի լույսի պես կպահվի։
Մորս սրտի ջերմությունը ավելի քան կրակ արժի,
Մորս գիրկը տուն ու տանիք, բարության ծով և կյանք արժի։
Մորս երգած նանիկ, օրօր, լույս ու սեր է առ Հայրենիք,
Խոսքը քաղցր, մեռոնաօծ, խրատը տաղ՝ Նարեկածի։
Ա՜խ երանի բացվեր՛ դուռը, արևի շողով ներս գայիր,
Սրտիս կարոտը մոխրացած, Ք՛ո ջերմությամբ փարատեիր։
Որքան ունեմ Ք՛ո կարիքը, խորհուրդի և խրատների,
Սրտում դատարկ է Քո՛ տեղը, կիսաքանդ և տխրությամբ լի։
Կապրես հավերժ մեր սրտերում, դատարկ թողնելով Ք՛ո տեղը
Վաչեիս երգի տողերում՝ միշտ կայրի, կապրի մոր սերը։
Վաչե Սարգսի, Դիլիջանցի՝ 08․02․2021
Երանի գայիր կրկին, նորից ինձ թևեր տայիր,
Գլուխս ծնկիդ դրած սիրտս Քե՛զ բացեյի։
Ք՛ո մայրական ջերմ սիրով՝ իմ արևի՛ն լույս տայիր,
Տարիների փշրած սիրտս՝ Դու՛ ասեղնագործեյիր։
Ինձ՛ ոչմի ու՛ս ուժ չի տա, ոչմի խրատ և խորհուրդ,
Իմ ձեռքս բռնի թև տա, լույս այս դաժան աշխարհում։
Հավերժ հեքիաթ, լույս, սեր կա, պարուրած սրտում թաքուն,
Անավարտ երազ ու լույս մարեծ մնաց Ք՛ո սրտում։
Հեղ․ Վաչե Սարգսի, Դիլիջանցի, 08․02․2021
Լուսանկարում մայրիկիս ձեռքի աշխատանքներից է․․․
Подписаться на:
Комментарии к сообщению (Atom)

Комментариев нет:
Отправить комментарий