ԼԱՎ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇԱՐՔԻՑ
Սիրելի՛ հետևորդներ, եկել եմ տեղեկացնեմ, որ «Արի իմ սոխակ» երգը՝ իմ մեկնաբանմամբ տեսահոլովակով ու նախապատմությամբ Ձեր դատին կհանձնենք առաջիկաում։ Այժմ պատիվ ունեք «Արի իմ սոխակ» երգից դիտել մի հատված նախքան ամբողջական տարբերակը պատրաստ կլինի։ ԵՒս մեկ ուրախ նորություն, որ ուզում եմ կիսվել Ձեզ հետ։ Կնկարահանենք տեսահոլովակ՝ «Իմ Դիլիջան» հեղինակային երգի հիման վրա։ Դիլիջանը մանրակրկիտ բացահայտելու, սիրելու և ստեղծագործելու քաղաք է։ «Իմ Դիլիջան» երգը գրել եմ 18 տարի առաջ և երգել եմ գրեթե բոլոր միջոցառումներին, որտեղ մասնակցել եմ։
Комментариев нет:
Отправить комментарий