четверг, 18 апреля 2024 г.

Շնորհավորում եմ գործընկերներիս՝ հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվա առթիվ

Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օր (ՄԱԿ-ի լեզուներով. անգլ.՝ Editing International Day For Monuments and Sites, իսպ.՝ Día Internacional de los Monumentos y Sitios), ապրիլի 18-ին նշվող ամենամյա տոն։  Այդ օրը աշխարհով մեկ տարբեր միջոցառումներ են իրականացվում՝ համաշխարհային ժառանգության և պարզապես հուշարձանների այցելություններ, համաժողովներ, հուշարձանների և տեսարժան վայրերի մաքրում, կլոր սեղաններ։ Հնարավորություն է ընձեռվում մեծացնելու հասարակության տեղեկացվածությունը համաշխարհային ժառանգության բազմազանության, դրա պահպանությանն ու պաշտպանությանն ուղղված ջանքերի վերաբերյալ։  Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրը նշելը առաջարկել է Հուշարձանների և տեսարժան վայրերի պահպանման միջազգային խորհուրդը (անգլ.՝ ICOMOS) 1982 թվականի ապրիլի 18-ին։ 1983 թվականին ընդունվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր ասամբլեայի որոշմամբ։ Նպատակն է բարձրացնել մարդկության իրազեկությունը մշակութային ժառանգության, նրանց խոցելիության մասին և անհրաժեշտ ջանքեր գործադրել նրա պաշտպանության և պահպանման համար։  Հարգելի գործընկերներ, սիրով շնորհավորում եմ օրվա առթիվ։  Մեծ և անգնահատելի է Ձեր դերը այս կարևոր, ազգապահպան ու պատմական գործում։        


 

Комментариев нет:

Отправить комментарий