четверг, 18 апреля 2024 г.

Իմ շնորհավորական ուղերձը՝ «Տավուշ» ՀԸ-ի անձնակազմին, գործունեության 4 ամյակի առթիվ։

Սիրելի հեռուստադիտողներ, հետևորդներ ուզում եմ առանձնահատուկ շնորհակալություն հայտնել «Տավուշ» մարզային հեռուստատեսության ստեղծագործական թիմին ակտիվ համագործակցության, իմ գործունեությանը բազմիցս անրադառնալու, ռեպորտաժներ պատրաստելու և իմ հրապարակումները ու շնորհավորական ուղերձները պաշտոնական կայքում տեղադրելու համար։  Միանալով բոլոր շնորհավորանքներին՝ ես եւս սրտաբուխ ու անկեղծ մաղթանքներով շնորհավորում եմ՝ մեր մարզային հեռուստաընկերության ստեղծագործական թիմին՝ գործունեության 4 ամյակի առթիվ։  4 Կարճ, բայց հարուստ փորձով ու բեղուն ճանապարհ անցած մեր հեռուստաընկերությունը մեծ պատվով է կատարում՝ Ի՛ր առջև դրված նպատակները, հաղթահարում բազում դժվարություններ, խոչընդոտներ ամենայն պատասխանատվությամբ է կարողանում հաստատուն և հստակ քայլերով գնալ իր առաքելության ետևից։  Ուզում եմ ուշադրություն դարձնենք այն հանգամանքին, որ ավելի քան 5 տարի Տավուշը չուներ իր հեռուստաալիքը, իսկ 2020 թվականի ապրիլի 15-ին վերագործարկվեց ու եթեր վերադարձավ Տավուշի մարզային հեռուստաընկերությունը՝ իր առջև խնդիր դնելով մարդկանց իրազեկել անվտանգային, կրթական ու մշակութային, տնտեսության, սոցիալական ոլորտների, մարզային ու համայնքային խնդիրների, երիտասարդների, կանանց, հաշմանդամություն ունեցող անձանց,, քաղաքների ու գյուղերի կյանքի , Տավուշում ընթացող ու սպասվելիք ծրագրերի մասին:  «Տավուշ» հեռուստաընկերությունը՝ Տավուշ աշխարհի տեղեկատվական, ճանաչողական, ուսուցողական, խորհրդատվական, հետաքննական, կանաչ, սահմանապահ մեդիան է, որ ով այնտեղ է, որտեղ իրենց կարիքը կա։  Հարգելի գործընկերներ, իմ շաատ սիրելի «Տավուշ» ՀԸ-ի ստեղծագործական թիմ, սիրով շնորհավորում եմ բոլորիդ հեռուստատեսության ստեղծման օրվա առթիվ։  Մաղթում եմ բեղմնավոր, արգասաբեր, դրական և լուսավոր, ավետաբեր նորություններով, հաղորդումներով, կանաչ, առանց խոչընդոտների ճանապարհ և հաջողություններ։  Հարգանքով՝ Ձեր հավատարիմ հեռուստադիտող, հետևորդ ու գործընկեր՝ Վաչե Գրիգորյան, Դիլիջան։    


 

Комментариев нет:

Отправить комментарий