пятница, 1 сентября 2023 г.

Շնորհավորում եմ գիտելիքի և դպրության օրը


Սիրելի համաքաղաքացիներ, կրթության ոլորտի գործընկերներ, մանկավարժներ սիրով շնորհավորում եմ՝ բոլորիս 2023-ի աշնան առաջին օրվա, նորուսումնական տարվա սկիզբն ավետող՝ սեպտեմբերի 1-ի գիտելիքի, դպրության օրվա առթիվ, որով սկսվում է հույսերով լի ուսումնական տարին։  💫 Ցանկանում եմ հետաքրքիր, հայտնություններով հարուստ ու հաջողություններով լի ուսումնական տարի։  ✅️ Ուսումնական տարվա սկիզբն ավետող այս օրն առավել հիշարժան է՝ մեր աշակերտների, ուսանողների, ուսուցիչների, դասախոսների, առաջին դասարան, ավագ դպրոց այցելողների և առաջին կուրսեցիների համար։  Առանձնահատուկ շնորհավորում եմ մեր բոլոր մանկավարժներին, ում վստահված է սերունդների կրթության և դաստիարակության դժվարին գործը, մաղթում եմ հաջողություններ իրենց շնորհակալ և վե՜հ աշխատանքում։  Վաչե Գրիգորյան, երգիչ, կազմակերպիչ, զբոսաշրջային, գովազդային գործակալ, մշակութային, հասարակական գործիչ և «Դիլի Տուր Ինֆո» զբոսաշրջային-մշակութային և տեղեկատվական բլոգի հիմնադիր և համակարգող։

         


             

Комментариев нет:

Отправить комментарий