пятница, 1 сентября 2023 г.

ԱՄՓՈՓՈՒՄ ԵՄ՝ 2023-Ի ԱՌԱՋԻՆ 8 ԱՄՍՎԱ ԿԱՏԱՐԱԾ ԻՄ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ԵՒ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐՍ ՏԱՐԲԵՐ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻՆ






































































Մնաս բարով իմ 2023-ի ձեռք բերումներով լի ամառ։ Դու հեռանում ես Քեզ հետ տանելով իմ կյանքի օրերը ու թողնում ես Քո՛ ջերմառատ օրերի նման ջերմ ու գեղեցիկ հուշեր։

Այս տարվա առաջին՝ 8 ամիսներին, անկախ դժվարին ժամանակներին ունեցել եմ փոքրիկ, բայց արդյունավետ հաջողություններ երգարվեստում և շնորհիվ արվեստագետ, հանրաճանաչ, Աշուղ գործընկերներիս պատրաստել եմ նոր երգեր։ Առաջին անգամ իմ երգացանկում ընդգրկել եմ Տավուշ աշխարհի մեր օրյա եւս մեկ Աշուղ Աստղանուշի երգերից։ Որոնց մի մասը ներկայացրել եմ Ձեր ուշադրությանը։ Այս 8 ամիսներին համեմատած ավելի ակտիվ է եղել երգարվեստում իմ գործունեությունը, քան զբոսաշրջության ոլորտում։ Այս տարի սկսել եմ մշակութային նոր նախաձեռնություն՝ «Վերադարձ Դիլիջան խոշորացված համայնքի 20-րդ դարի մշակույթի և գրականության ակունքներին»՝ ֆեյսբուկ սոցիալական ցանցում այդ նախագծի շրջանակներում ստեղծել եմ «Ակունք» մշակութային առցանց խումբը։ Մասնակցել եմ՝ «Տավուշի» տուրիզմի ակումբի պաշտոնական հանդիպումների, սոցիալական թեմայով սեմինարների, հանդիպումների, հարցազրույց եմ տվել՝ «Դիսիբիլիթի ինֆո» կայքին, մի քանի ամառային միջոցառումների, «Հայ երգը դպրոցում» համապետական նախագծի շրջանակներում ունեցել եմ հանդիպում «Դիլիջանի համար 6-րդ» դպրոցի՝ V-IX դասարանների աշակերտների հետ, դպրոցի տնօրինության հրավերքով։ Ինչպես նաև արվեստագետ ընկերներիս հետ ներկա ենք եղել Դիլիջանի Հաղարծին գյուղի դպրոցի և Հ Շարամբեյանի անվան գեղարվեստի մանկական դպրոց ՀՈԱԿ-ի հետ համատեղ՝ 6-րդ դասարանի աշակերտների համար կազմակերպված՝ «Նախագծային աշխատանքի արդյունքների ամփոփում», թեմա «Մանկական դիմանկարչությունը համաշխարհային գեղանկարչության մեջ» արվեստի բաց դասին։ Այնուհետև մասնակցել եմ նույն դպրոցի, բայց այս անգամ՝ 5-րդ դասարանի և նրանց դասղեկ Լուսինե Մանուկյանի նախաձեռնած՝ #Աստրիդ_Լինդգրենի «#Երկարագուլպա_Պիպին» մանկական պատմվածքի բաց քննարկմանը։ Ինչպես նաև՝ Դիլիջանի Հովք գյուղական բնակավայրում կայացած խնոցու հարման գյուղական ծիսական միջոցառմանը, հյուրընկալել եմ զբոսաշրջային ոլորտի գործընկերներիս, ինչպես նաև մասնակցել եմ մի քանի զբոսաշրջային հաստատությունների պաշտոնական բացման արարողություններին և ձեռք եմ բերել նոր գործընկերներ։  Ընկերներիս հետ թարմացրել ենք անձնական և՝ «Դիլի Տուր Ինֆո» զբոսաշրջային-մշակութային և տեղեկատվական բլոգի յութուբյան և տելեգրամյան պաշտոնական էջերն ու բլոգը։ 

  Անձնական յութուբյան պաշտոնական էջ՝

  https://www.youtube.com/@Vache.Grigorian.Official

  Անձնական ինստագրամյան պաշտոնական էջ՝

  https://www.instagram.com/grigorianvache2/

  Անձնական բլոգ՝

  https://grigorian-vache-official.blogspot.com/

  «Դիլի Տուր Ինֆո» յութուբյան պաշտոնական էջը՝

  https://www.youtube.com/@dilijantourinfo7304

  Մենք Տելեգրամում՝

  «Dili Tour Info Official»՝

  https://t.me/+3hWGRvpnBLMxYzdi

  «Դիլի Տուր Ինֆո» զբոսաշրջային-մշակութային և տեղեկատվական նոր բլոգը՝

  https://dilitourinfo.blogspot.com/

Լիահույս եմ, որ նույն կերպ ակտիվ կլինի տարվա վերջին եռամսյակը։ Իսկ մինչ այդ թույլտվեք շնորհավորեմ՝ բոլորիս 2023-ի աշնան առաջին օրվա, նորուսումնական տարվա սկիզբն ավետող՝ սեպտեմբերի 1-ի գիտելիքի, դպրության օրվա առթիվ, որով սկսվում է հույսերով լի ուսումնական տարին։  💫 Ցանկանում եմ հետաքրքիր, հայտնություններով հարուստ ու հաջողություններով լի ուսումնական տարի։  ✅️ Ուսումնական տարվա սկիզբն ավետող այս օրն առավել հիշարժան է՝ մեր աշակերտների, ուսանողների, ուսուցիչների, դասախոսների, առաջին դասարան, ավագ դպրոց այցելողների և առաջին կուրսեցիների համար։  Առանձնահատուկ շնորհավորում եմ մեր բոլոր մանկավարժներին, ում վստահված է սերունդների կրթության և դաստիարակության դժվարին գործը, մաղթում եմ հաջողություններ իրենց շնորհակալ և վե՜հ աշխատանքում։  Վաչե Գրիգորյան, երգիչ, կազմակերպիչ, զբոսաշրջային, գովազդային գործակալ, մշակութային, հասարակական գործիչ և «Դիլի Տուր Ինֆո» զբոսաշրջային-մշակութային և տեղեկատվական բլոգի հիմնադիր և համակարգող։    


 

Комментариев нет:

Отправить комментарий