пятница, 12 мая 2023 г.

Շնորհակալություն գրքի բաց քննարկմանը հրավիրելու համար





Այսօր գործընկեր մանկավարժների, գրադարանի ներկայացուցիչների և հոգեբան գործընկերներիս հետ հյուրընկալվեցինք գրական, մշակութային ցերեկույթին։  Որը տեղի ունեցավ՝ Դիլիջանի նորաբաց «Հովազ» գինետան սրահում։  Հանդիպումը նախաձեռնել էր Լուսինե Մանուկյանը և Հաղարծին գյուղական բնակավայրի դպրոցի՝ 5-րդ դասարանի աշակերտները և նրանց ծնողները։  Քննարկման թեման էր՝ Շվեդացի մանկագիր, Աստրիդ Լինդգրեննի «Երկարագուլպա Պիպին» երեխանների համար նախատեսված վեպը։  Հանդիպումը անցավ ջերմության և  անկեղծության մթնոլորտում, ինտելեկտուալ և հոգեկան բավարարվածություն պարգեւելով բոլորիս։  Շնորհակալ եմ՝ թեյագործ, նկարչուհի և կոլաժիստ, մշակութային և հասարակական գործիչ Լուսինե Մանուկյանին հրավերի համար։    


 

Комментариев нет:

Отправить комментарий