пятница, 12 мая 2023 г.

Հյուրընկալվել էի՝ Դիլիջանի թիվ 6-րդ դպրոցում



Շնորհակալ եմ՝ Դիլիջանի թիվ 6 միջնակարգ դպրոցի մանկավարժական անձնակազմին և տնօրինությանը հրավերքի համար։  Հավելեմ, որայս անգամ էլ այս՝ երեքշաբթին՝ «Աշուղական և հեղինակային ստեղծագործություններով հյուրընկալվեցի «Դիլիջանի համար վեց» դպրոցում։  Որտեղ մասնակցեցի դպրոցի կողմից իրականացված «Ազգային երգ ու պարին» նվիրված ցերեկույթին։  Այնտեղ ներկայացրել եմ «Աշուղ» Հավասու, Սայաթ-Նովայի, մերօրյա «Աշուղներ» տիկին Նազելու, Աստղանուշի, Հայկազունու և իմ հեղինակային երգ և  բանաստեղծություններ։  Ցերեկույթի ամենա հետաքրքիր պահը՝ նա էր, որ Սայաթ-Նովայի և մեր օրյա Տավուշ աշխարհի շնորհաշատ «Աշուղ» Աստղանուշի ստեղծագործությունները կատարեցի առաջին անգամ, որը ներկաները արժանացրին ջերմ ընդունելության։  Միջոցառումը անցավ ինտերակտիվ ձևաչափով, որի ընթացքում պատասխանեցի հանդիսատեսի և հանդիսավար երեխաների կողմից պատրաստված հետաքրքիր և բովանդակալից հարցերին։  Խոսեցի իմ անցած ճանապարհի դժվարությունների և ձեռք բերումների մասին։  Ընդհանուր առմամբ միջոցառումը անցավ ջերմ մթնոլորտում, վերջում բոլորով երգեցինք՝ «Գուսան» Հայկազունու «ՀԱՅԵՐ ՄԻԱՑԵՔ» երգը, որով երեխաններն ու հանդիսատեսը շուրջ պար բռնելով միասնության կոչ անելով, որ հայը կա և պետք է լինի եզրափակեցինք միջոցառումը։  Միջոցառման վերջում լուսանկարվեցինք հավերժացնելով այս օրվա գեղեցիկ ակնթարթները։  Լուսանկարների համար շնորհակալ եմ Դիլիջանի թիվ 6-րդ դպրոցի տնօրինությանը։        


 

Комментариев нет:

Отправить комментарий