вторник, 29 сентября 2026 г.

ՏԱՐԻՆԵՐ ՏԱՐԻՆԵՐ, կամ ԻՄ ԽԱՂԱՂ ԵՐԵԿՈՆ Է ՀԻՄԱ վայելեք սիրելիներս

 

Ողջույն սիրելի՛ հետևորդներ, սիրով Ձեզ ենք ներկայացնում՝ Վահան Տերյանի խոսքերով և Լևոն Աբրահամյանի երաժշտությամբ գրված «Տարիներ տարիներ» կամ «Իմ խաղաղ երեկոն է հիմա» սիրված երգը։ «Տարիներ տարիներ» կամ «Իմ խաղաղ երեկոն է հիմա» ստեղծագործությունը ժամանակի հետ մեր ապրած ճանապարհի, անցնող տարիների ու չմարող հիշողությունների մասին է։ Չկա մեկը, ով այս երգի հետ կապված մի ջերմ հիշողություն չունենա կամ սիրահարված չլինի։ Առանձնահատուկ շնորհակալ եմ իմ հրաշալի և տաղանդավոր ընկեր, սիրված երգիչ՝ Մավր Մկրտչյանին, որի շնորհիվ իմ մեկնաբանմամբ՝ 17 տարի անց պատիվ ունենք նոր ձևաչափով ներկայացնել Ձեզ։ Այս երգի հետ կապված ես էլ շատ ջերմ հիշողություններ ունեմ ու սա համարում եմ իմ մանկության սիրված երգերից։ Բայց իմ հուշերի մասին մի օր կպատմեմ։ Իսկ մինչ այդ շնորհակալություններս բոլոր այն մարդկանց ովքեր կողքիս են եղել երգի պատրաստման ընթացքում։ Առանձնահատուկ շնորհակալություն իմ հրաշալի տաղանդավոր ընկեր Մավր Մկրտչյանին գործիքավորումը նվիրելու՝ «Sad studio»-ին ձայնագրության, Դիլիջանի Հովհաննես Շարամբեյանի անվան գեղարվեստի մանկական դպրոցի աշխատակազմին ի դեմս տնօրեն պատվարժա՛ն Հրեղեն Գասպարյանին նկարահանումներին աջակցելու, Անետա Դավթյանին տեսաձայնագրելու, Արեն Գրիգորյանին մոնտաժելու, իմ յութուբների պաշտոնական ալիքների ու բլոգների տեխնիկական մասի պատասխանատու Արթուր Տեր-Սահակյանին հրապարակելու համար։ Հիմա առաջարկում ենք վայելել երգը։ Երգի ամբողջական տարբերակը արդեն հասանելի է՝ յութուբի, տելեգրամի իմ պաշտոնական ալիքներում, սոցիալական էջերում, բլոգում և առցանց գործող «Hayastan TV Yerevan live» հեռուստաալիքի սոցիալական հարթակներում։

Комментариев нет:

Отправить комментарий