четверг, 4 июня 2026 г.

Աշուղ Նազելի՝ ՇԱՂ ԵՍ, ՇՈՂ ԵՍ, սիրով Ձեզ համար

 Սիրելի՛ հետևորդներ, սիրով Ձեզ ենք ներկայացնում աշուղ Նազելու՝ «Շաղ ես, շող ես» սիրված երգը իմ մեկնաբանմամբ։ Պետք է նշեմ, որ ինձ համար չափազանց պատասխանատու է ժողովրդական, աշուղական երգերի անզուգական կատարող, իմ հրաշալի ընկեր՝ բազմաշնորհ Ռազմիկ Բաղդասարյանից հետո երգել։ Հեղինակ՝ Նազելի Գրիգորյան (Աշուղ Նազելի), գործիքավորող՝ Գարեգին Առաքելյան։ Ձայնագրությունը, mix & mastering՝ «Sad Studio, տեսանկարահանումը՝ Դավիթ Մադոյան։ Իմ աշխատանքային և պաշտոնական բլոգների, յութուբյան ալիքների և սոցիալական կայքերի խմբերի տեխնիկական մասի պատասխանատու՝ Արթուր Տեր-Սահակյան։ Առանձնահատուկ շնորհակալություն եմ հայտնում իմ տաղանդաշատ և ավագ ընկեր՝ բանասեր, մանկավարժ, սիրված երգչուհի-երգահան, աշուղ Նազելուն համագործակցության, վստահության և իր խոսքով, մտքով, խորհուրդներով կողքիս լինելու համար։
 

Комментариев нет:

Отправить комментарий