воскресенье, 31 мая 2026 г.

ՀԵՐԹԱԿԱՆ ՆԿԱՐԱՀԱՆՈՒՄԸ

Վերջերս նկարահանվել եմ՝ ՄԱԶԾ «Բարեփոխումների խթանում՝ Հայաստանում ընտրական համակարգերի թափանցիկ և ներառական կառավարման նպատակով» (ARTEMIS) ծրագրի շրջանակներում, «Հավասար իրավունքներ, հավասար հնարավորություններ» հասարակական կազմակերպության կողմից պատրաստված կարճ ներառական-սոցիալական տեսահոլովակում։ Առանձնահատուկ շնորհակալություն եմ հայտնում՝ «Հավասար իրավունքներ, հավասար հնարավորություններ» հասարակական կազմակերպության աշխատակազմին՝ ի դեմս Հ․Կ-ի նախագահ Անուշ Ասլանյանին բովանդակային կարճ ներառական տեսահոլովակում ընդգրկելու և տպավորիչ ժամանակի, Դիլիջանի՝ Հովհաննես Շարամբեյանի անվան գեղարվեստի մանկական դպրոց ՀՈԱԿ-ի աշխատակազմին ի դեմս տնօրեն Հրեղեն Գասպարյանին ջերմ, հարազատ ընդունելության և նկարահանումներին տարածքով ապահովելու համար։ Տեսահոլովակը և ծրագրի մասին ամբողջական տեղեկույթը կարող եք տեսնել «Հավասար իրավունքներ, հավասար հնարավորություններ» Հ․Կ՝ EREO NGO-ի պաշտոնական էջերում․․․



Комментариев нет:

Отправить комментарий