среда, 8 апреля 2026 г.

ԲԱՐՈՎ ԵՔ ԾՆՎԵԼ ՏԵՐ ՇԱՎԱ՜ՐՇ

Հայի, հոգևորականի, ուսուցչի, ընկերոջ, հարազատի, մարդ լինելու և մարդ մնալու փայլուն օրինակ։ Կյանքում հազվադեպ են հանդիպում մարդիկ, որոնց խոսքը մխիթարություն է, ներկայությունը՝ խաղաղություն, իսկ ճանապարհը՝ լույսի ուղի։ Տեր Շավարշը այդ բացառիկ մարդկանցից է, ով իր հավատով, համեստությամբ ու սրտի ջերմությամբ մշտապես մարդկանց կողքին է։ Տեր Շավարշը այն բացառիկ հոգևորհայրերից է, ով 2013 թվականից նոր մեծ զարկ տվեց Դիլիջանի հոգևոր, մշակութային կյանքին, նա մարդկանց սրտերը լցնում է հավատով, երբեմն լռության ձայնով խոսում մարդկանց հոգիների հետ՝ իր շուրջը համախմբելով Դիլիջանի հավատացյալ ժողովրդին։ Տեր Շավա՜րշ ջան, օրհնվի Ձեր ծննդյան օրը, բարով եք ծնվել։ Ես էլ եմ միանում Ձեզ ուղղված բոլոր բարեմաղթանքներին, ջերմագին և սրտաբուխ խոսքերին ու շնորհավորում, մաղթելով քաջ առողջություն, հաջողություններ անձնականում և Ձեր Սուրբ գործում։ Թող Աստծո Սուրբ աջի զորությամբ, օրհնությամբ և լույսով լուսավորվեն Ձեր դեպի նպատակի գագաթնակետ տանող բոլոր ճանապարհները։ Հարգանքո՛վ՝ Վաչե Գրիգորյան։

Комментариев нет:

Отправить комментарий