вторник, 8 апреля 2025 г.

ԴԻՏԵՔ ԵՐԿԱՐ ՍՊԱՍՎԱԾ ՏՂԵՐՔԸ ՉԿԱՆ ԵՐԳԻ ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿԻ ՊՐԵՄԻԵՐԱՆ

Սիրելի՛ հետևորդներ, սիրով Ձեզ ենք ներկայացնում երկար սպասված՝ ՏՂԵՐՔԸ ՉԿԱՆ երգի տեսահոլովակը։ Տարիներ առաջ համացանցում կարդացի այս տողերը։ Հետո զգացի, որ ոչ թե կարդում էի այլ արցունքոդ աչքերով երգում։ Հետո հասկացա, որ այս ստեղծագործությունը դառնում է երգ։ Մշակեցի ու առանց նվագակցությամբ երգեցի, դրեցի համացանցում, երգը ստացավ մեծ արձագանք։ Որից հետո իմ տաղանդավոր ընկեր Արամ Նալբանդյանը գործիքավորեց կիթառով ու հեռախոսով սիրողական ձայնագրեցինք, որը եվս ստացավ մեծ արձագանք։ Իմ ավագ ընկեր, երաժիշտ Արարատ Ուլիխանյանը և Վալեր Օրդյանը նոր գույն, իմաստ ու կյանք տվեցին այս երգին։ Շնորհակալ եմ բոլոր այն ընկերներիս ովքեր աշխատել են այս երգի վրա։ Երգը կոչվում է՝ տղերքը չկան․․․ Երգի խոսքերը գրել է՝ Անահիտ Սահակյանը, երաժշտության հեղինակը ես եմ, գործիքավորել է Արարատ Ուլիխանյանը, ձայնագրությունը, միքս և մաստերինգը «Sad Studio»-ի, դե իսկ տեսահոլովակը պատրաստել է Վալեր Օրդյանը։ Յութուբներիս և բլոգներիս տեխնիկական մասի պատասխանատու Արթուր Տեր-Սահակյան։ Վայելեք սիրելիներս ու թող այլևս պատերազմներ, մարդկային կորուստներ չլինեն։ Մեր մայրերի աչքերում չլինեն կորստի և ցավի արցունքներ։ Փա՜ռք ու պատիվ տղերք ջան, հազար խոնարհում Ձեր մատղաշ հոգուն, այս ցավը բալասան չունի․․․

Комментариев нет:

Отправить комментарий