Սիրելի՛ հայրենակիցներ, հետևորդներ, ընկերներ սիրով Ձեզ ենք ներկայացնում՝ «Արի իմ սոխակ» սիրված երգը իմ մեկնաբանմամբ։ Այս երգը երգել եմ՝ 10․09․2021-ին բազմաբնակավայր և խոշորացված Դիլիջան համայնքի մշակույթի տանը կայացած «Արահետ․ 20 տարի բեմում» իմ մենահամերգին։ Մի հետաքրքիր դիպված պատմեմ այս երգը կատարելու գաղափարի մասին։ Իմ ընկերներից՝ Անետը ով օգնում էր համերգի կազմակերպչական հարցերում, համերգից 3 օր առաջ, առավոտ ժամը 09։30-ին զանգահարում է ու ասում՝ ԱՆԵՏ -․ «Վաչ «Արի իմ սոխակ» երգը պետք է երգես համերգին։» ՎԱՉԵ՝ -․ «Ասացի Ան ջան, բայց ես այս երգը երբեք չեմ երգել, չեմ հասցնի։» ԱՆԵՏ՝ -․ «Ես գիտեմ ու վստահ եմ, որ քո մոտ կստացվի, ես գրում եմ սցենարում դու պատրաստվի, որ երգելու ես։» Ես էլ առավոտ կանուղ քնաթաթախ սկսեցի հեռախոսով երգել։ 3 օրում հասցրեցի սովորել ու երգել համերգին, առանց նվագակցությամբ։ Այս երգը ես լսել էի՝ Ալլա Լևոնյանի, Վահագ Ռաշի, Սերժ Թանկյանի և «Էլեմենտ» բենդի կատարմամբ, որի գործիքավորմամբ էլ որոշեցի իմ ձևով երգել 4 տարի անց։ «Էլեմենտ բենդ»-ի գործիքավորումը ինձ շատ հոգեհարազատ էր, համացանցում գտա գործիքավորումը ու սկսեցի երգել։ Տեսահոլովակի պատրաստման և ձայնագրության համար շնորհակալ եմ՝ «Sad studio»-ին, Անետա Դավթյանին, կազմակերպչական հարցերում աջակցելու և քաջալերելու օպերատոր Էրիկ Թովմասյանին տեսանկարահանման համար։ Երգի խոսքերը Ռաֆայել Պատկանյան, գործիքավորումը «Էլեմենտ» բենդ, Ձայնագրությունը, միքս-մաստերինգ և տեսահոլովակի հեղինակ՝ «Sad studio»։ Վայելեք սիրելիներս 2025 թվականի առաջին իմ պրեմիերան։ Մինչև եկրորդ տեսահոլովակը պատրաստ կլինի։ Ձեզ բարի դիտում սիրելիներս․․
- Singer, organizer, touristic and advertising agent, cultural and public figure, and blogger.
- Յութուբյան պաշտոնական էջ՝
- Ինստագրամյան պաշտոնական էջ՝
- ֆեյսբուքի պաշտոնական էջեր՝
- ֆեյսբուքի պաշտոնական էջեր՝
- Ֆեյսբուքյան պաշտոնական խումբ՝
- Grigorian Vache,Tiktok Official Paje
- dilitourinfo Official blog
- Grigorian Vache Official, telegram
- Վերնատուն
- ՏԱՎՈՒՇԻ ԹԱԳՈՒՀԻՆ ● Королева Тавуша ● The Queen of Tavush ● La Reina de Tavush
- «Վերնատուն» գրական-երաժշտական ֆեյսբուկյան պաշտոնական էջ
Подписаться на:
Комментарии к сообщению (Atom)
Комментариев нет:
Отправить комментарий