Սիրելի հետևորդներ սիրով Ձեզ եմ ներկայացնում մանկության տարիների մի գեղեցիկ երգ, որը իսպաներեն լեզվով է։ Այս գեղեցիկ և տխուր կատարումը կոլումբիական հեռուստա նովել՝ «Սուրճ կնոջ բուրմունքով» սերիալի երգն է։ Ամեն անգամ այս տխուր և մեղեդային երգը լսելով միշտ ցանկացել եմ, որ երգեմ։ Այս երգը լսելիս տեղափոխվում եմ մանկություն և փորձում մտովի «Ճայի» նման մի քանի րոպեով ճախրել մանկության անծայրածիր օվկիանոսի քաղցրահամ ջրերի վրայով։ Ես սիրել եմ իսպաներեն լեզուն և սովորելով այս գեղեցիկ երգը իր թարգմանություններով, որոշեցի այսօր արդեն հասուն տարիքում երգել Ձեզ համար առանց նվագակցության։ Երգը կոչվում է՝ «Gavyota», խոսքերը, երաժշտությունը և կատարումը լսել եմ սիրված երգչուհի և դերասանուհի Մարգարիտա Ռոսե դե ֆրանցիսկոից։ Այս երգը այն բացառիկ երգերից է, որով ամեն առավոտ երգելով էի արթնացնում մեր բակի հարևաններին։ Առանձնահատուկ ուզում եմ շնորհակալություն հայտնել իմ հրաշալի ընկեր Գայանե Լալայանին երգի թարգմանության և սովորեցնելու, Արթուր Տեր-Սահակյանին էլ տեսանյութը պատրաստելու համար։ Gavyota իսպաներենից թարգմանաբար նշանակում է ճայ, որը երգող թռչուն է։
- Singer, organizer, touristic and advertising agent, cultural and public figure, and blogger.
- Յութուբյան պաշտոնական էջ՝
- Ինստագրամյան պաշտոնական էջ՝
- ֆեյսբուքի պաշտոնական էջեր՝
- ֆեյսբուքի պաշտոնական էջեր՝
- Ֆեյսբուքյան պաշտոնական խումբ՝
- Grigorian Vache,Tiktok Official Paje
- dilitourinfo Official blog
- Grigorian Vache Official, telegram
- Վերնատուն
- ՏԱՎՈՒՇԻ ԹԱԳՈՒՀԻՆ ● Королева Тавуша ● The Queen of Tavush ● La Reina de Tavush
- «Վերնատուն» գրական-երաժշտական ֆեյսբուկյան պաշտոնական էջ
Подписаться на:
Комментарии к сообщению (Atom)
Комментариев нет:
Отправить комментарий