Երբ պատրաստում էի Եղիշե Չարենցի մասին պատմող այս ակնարկը, ասեմ, որ՝ «hy.wikipedia.org» Էլեկտրոնային ազատ հանրագիտարանում այնքան ընդգրկուն տեղեկատվություն կար, որն էլ էլ ավելի դժվարացրեց պատրաստել խմբագրականս։ Նրա մասին բավականին ընդգրկուն է տեղեկատվությունը, որ չէի կողմնորոշվում թե, որը ներառեմ, քանի որ զետեղված տեղեկությունները կարևոր էին մեկը մյուսից։ Բայց Ձեզ եմ ներկայացնում մի փոքրիկ խմբագրական, վստահ լինելով, որ կհետաքրքրի։ Կներեք երկար գրառման համար։ Մարտի 13-ին, նշվում է՝ Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ բանաստեղծ, գրող, թարգմանիչ և հրատարակիչ։ ԽՍՀՄ գրողների միության անդամ։ ԽՄԿԿ անդամ։ Եղիշե Աբգարի Սողոմոնյանի, գրական անունը՝ Եղիշե Չարենցի ծննդյան օրը։ Նա ծնվել է՝ 1897 թվականին Կարսում։ «Արևելյան փոշոտ ու դեղին մի քաղաք, անկյանք փողոցներ, բերդ, Վարդանի կամուրջ, Առաքելոց եկեղեցի և հինգ հարկանի պաշտոնական մի շենք»,- այսպես է գրողը ներկայացնում իր ծննդավայրը։ Այս տխուր միջավայրը, սակայն, նրան տվել է ինչ-որ բան, ազդել մանուկ հոգու վրա։ Եղիշե Չարենցը Գուրգեն Մահարուն պատմել է, թե Կարս էր եկել Չարենց ազգանունով մի բժիշկ, որի ցուցատախտակի «Չարենց» մակագրությունն էլ վերցրել է։ Պատանեկան տարիների մտերիմները այլ բացատրություններ էլ են տալիս։ Ըստ Կարինե Քոթանջյանի՝ բանաստեղծը Չարենց է մկրտվել, որովհետև մանկուց եղել է չար երեխա։ Նրան այնքան են չար ասել, որ Չարենց էլ մնացել է։ Իսկ Անուշավան Ջիդեջյանը (Վիվան) բանաստեղծի կողմից վկայել է, որ Չարենց անունն առաջացել է Ալեքսանդր Պուշկինի «Անչար» ոտանավորի հնչյունական տեղաշարժերի արդյունքում, անչարը ծառատեսակ է, որ աճում է անապատում, և որի արմատները թույն են արտադրում։ 1921 թվականից «Չարենց» գրական անունը նրա համար դառնում է նաև քաղաքացիական ազգանուն։ «Չարենց» անվան ընտրությանը բանաստեղծն ավելի ուշ տվել է տրամաբանական այսպիսի բացատրություն. «Աշխարհում բարու դիմակի տակ շատ հաճախ չարն է թաքնված, ես էլ իմ հոգու բարի բովանդակությանը, այսպես ասած, չար անուն եմ տվել»։ Շնորհավորելով մեր հայ բանաստեղծի 128 ամյակը, սիրով Ձեզ եմ ներկայացնում նրա բանաստեղծություններից՝ ԵՍ ԻՄ ԱՆՈՒՇ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ սիրված բանաստեղծությունը, որը ասես խոսի բոլորիս սրտից։ Հավելեմ նաև, որ կա այս բանաստեղծության երգի տարբերակը։ Այս բանաստեղծությունը պատրաստվել է նվիրված՝ Եղիշե Չարենցի ծննդյան օրվան։ 2024 թվականի ապրիլից մեկնարկած՝ «Երազանքի հետքերով» ասմունքի նախագծի շրջանակներում։ Տեսահոլովակի հեղինակ Արթուր Տեր-Սահակյան։
Комментариев нет:
Отправить комментарий