понедельник, 30 декабря 2024 г.

Միշտ ժպտանք, սիրով լինենք, Վաչե Գրիգորյան

Սիրելի՛ հայրենակիցներ, ուզում եմ առողջ լինենք, միշտ ժպտանք, սիրով լինենք։ Թող նոր տարին՝ իր հետ խաղաղություն, երջանկություն, սեր և համերաշխություն բերի։ Թող լինի աշխատանքի և բարեկեցիկ տարի։ Թող՝ բոլորիս տներում թևածի ուրախությունը և լցվի մանկան ավետաբեր ճիչով։ Ուզում եմ մեր շրջապատում չլինեն հարազատի և մարդկային անժամանակ կորուստներ, իսկ եթե լինեն, ապա թող լինեն միայն ժամանակին։ Առանձնահատուկ շնորհավորում եմ հայոց բանակին, սահմանին կանգնած հայ Զինվորներին, որոնց կյանքի շնորհիվ խաղաղ են բացվում մեր առավոտները։ Փա՜ռք մեր հայ Զինվորին, հավերժ փա՜ռք մեր քաջորդիներին և լույս պատերազմներում զոհված մեր Հերոս տղերքին։ Թող կատարվեն՝ Ձեր հոգու խորքում թաքնված ամենա նվիրական երազանքները ու նպատակները։ Ապրեք հրաշքի իրականացման քաղցր բերկրանքով։ Հավատացեք Ձեր երազանքներին, որովհետև տարեմուտի գիշերը դրանք իրականանալու հատկություն ունեն։ Պահեք ձեր ներսում մանկության հեքիաթը, որպեսզի կարողանաք հաղթահարել կյանքի դժվարությունները։ Շնորհավոր Ամանոր և Սուրբ ծնունդ․․․ 

Комментариев нет:

Отправить комментарий