«Հայաստանում հաշմանդամություն ունեցող անձանց կողմից
առաջնորդվող անկախ կյանքի քաղաքականության
ջատագովություն» ծրագրին իմ մասնակցությունը
արվեստի նոր գույնով ներկեց
իմ ստեղծագործական կյանքը
Ամենինչ սկսվեց, երբ՝ Նոյեմբերին
Երևանում գործընկերներիս հետ մասնակցեցի՝ «Հայաստանում
հաշմանդամություն ունեցող անձանց կողմից
առաջնորդվող անկախ կյանքի քաղաքականության
ջատագովություն» վերապատրաստման երկօրյա ծրագրին։ Վերապատրաստումներից
հետո ծրագրի մասնակիցները պետք
է իրականացնեին վերապատրաստման
դասընթացներ և շահերի պաշտպանության
ծրագիր իրենց մարզերում։ Այդ
մասին խոսվել ու քննարկվել
է բազմիցս, հրապարակումների,
տեսահոլովակների միջոցով։ Ի՜նչու հիշեցի այս
ծրագիրը, որովհետև այս ծրագրի շրջանակներում
մեր շնորհաշատ և ակտիվ գործընկերներից՝
Հասմիկը գրեց՝ «Ոչինչ մեզ
համար, առանց մեզ» երգը
ու այդ երգը ձայնագրեցինք
և նկարահանեցինք տեսահոլովակ։
Երգը սիրվեց շատերի կողմից
ու հրավիրեց շատերի ուշադրությունը հաշմանդամություն
ունեցող անձանց հիմնախնդիրների վրա։
Այստե՛ղ ուզում եմ մի
պահ կանգառնել և շնորհակալություն հայտնել
այն առցանց հեռուստաալիքներին տեսահոլովակի
տարածման հարցում մե՜ծ և
կարևոր աջակցություն ունենալու համար։ Այդ նախագծից
հետո ես ստեղծելով գործընկերային
և ընկերական հարաբերություններ
ձայնագրման ստուդիայի հետ սկսեցինք ձայնագրել
հեղինակային, ժողովրդական և աշուղական երգեր,
որոնք արդեն ներկայացրել ենք
Ձեր ուշադրությանը։ «#Sad_Studio»-ի
հետ իմ համագործակցությունը առաջին
անգամ էր, իսկ ընդհանուր
առմամբ ես ձայնագրման ստուդիաում
ձայնագրվում եմ 4-րդ անգամ։
Ասում են տարին ի՜նչպես
սկսես այնպես էլ այն
կշարունակվի։ 2023-ի վերջում մասնակցելով՝
«Տուր գրուպ» ընկերության Ամանորյա
միջոցառմանը՝ 2024-ը ինձ համար
եղավ երգառատ տարի։ Ի
տարբերություն նախորդ տարիների այս
տարի ավելի շատ մասնակցել
եմ սեմինարների, հանդիպումների, «Ազատություն» հեռուստաընկերության կողմից իմ մասին
պատրաստվել է ռեպորտաժ, «Տավուշ»
մարզային հեռուստաընկերության եթերում ներկայացրել ենք նոր երգերս, ներկայացրել եմ
առցանց մշակութային 3 նախագիծ, տպագրել ենք՝ «Արահետ․ 20 տարի բեմում» խորագրով
մենահամերգիս տեսաշնորհավորանքների տեսահոլովակը՝ «Երազանքի հետքերով» խորագրով։ Նոր ձևաչափով պատրաստել
ենք՝ «Դիլի Տուր Ինֆո»
զբոսաշրջային-մշակութային և տեղեկատվական բլոգի և անձնական
սահիկաշարները ու պոստերը։ Ասեմ, որ այս տարի
պատրաստել ենք իմ գործունեության տեսագովազդները և ասմունքները, որին իր մասնակցությունն
է ունեցել՝ Անահիտ Ավագյանը, Անետա Դավթյանը, Դավիթ Ղազարյանը, Արթուր Տեր-Սահակյանը
և շատ տաղանդավոր մարդիք, ունեցա
փոքրիկ մենահամերգ։ Այժմ շարունակում եմ
ձայնագրել նոր երգեր։ Առաջիկաում
էլ կան նոր գործիքավորումներ,
պատրաստվում ենք դրանք ևս
ձայնագրել, կլինեն նոր տեսահոլովակներ։
Ասելիքները շատ են, սպասեք
մնացածի մասին կտեղեկացնեմ իրականացնելուց
հետո։ Շնորհակալ եմ բոլոր գործընկերներիս,
ընկերներիս, հետևորդներիս քաջալերելու, գնահատելու, վստահության և համագործակցության համար։
Սիրում եմ բոլորիդ Դուք
իմ ուժն ու թևեր
տվողնեք, այսօր Ես Վաչե
Գրիգորյան եմ հենց Ձեր գնահատանքի,
հարգանքի ու սիրո՛ շնորհիվ։

Комментариев нет:
Отправить комментарий