воскресенье, 26 мая 2024 г.

Կողքիս լինեի՜ր

 


Մա՜մ ջաաաանննն, երանի կողքիս լինեիր, որքան անցնում են տարիները՝ այնքան այրող է դառնում ու թանձրանում է կարոտը։ Որքան հասունանում և կայանում ես՝ այնքան ավելի ես զգում մայրական խորհուրդի, սիրո ու սիրտդ բացելու կարիք։ Առցանց գործող՝ «Hayastan TV Yerevan Live» ուղիղ պաշտոնական ալիքի հետ պատրաստել ենք հետաքրքիր անակնկալ։ Ձե՛ր դատին ենք հանձնում տարիներ առաջ գրված իմ հեղինակային՝ «Կողքիս լինեի՛ր» բանաստեղծությունը նվիրված մայրիկիս։ Անհամեստ չթվամ ու ասեմ, որ տեսանյութի երաժշտության հեղինակն ել եմ ես, իսկ այն գործիքավորել է՝ Արարատ Ուլիխանյանը։ Տեսանյութում տեղ գտած լուսանկարներով ներկայացնում ենք մորս ձեռքի աշխատանքները և պատմում եմ իմ երազանքի և փառքի անցած ճանապարհի մասին։ Արթուր Տեր-Սահակյա՜ն ջան, շնորհակալ եմ տեսանյութը պատրաստելու, Անահիտ Ավագյանին կարդալու, Արարատ Ուլիխանյանին գործիքավորման համար։ Ապրիլից սկսել եմ մի նախագիծ, որը կոչվում է՝ «Երազանքի հետքերով»։ Այն նպատակ ունի վեր հանել մեր անվանի բանաստեղծների գործերը։ Ձեր դատինենք հանձնել արդեն 8 ասմունք, որից 4-ը հեղինակային, 2-ը Համո Սահյանի, 1-ը՝ Պարույր Սևակի և 1-ը «Աշուղ» Շահենի ստեղծագործություններից։ 2 Հեղինակային բանաստեղծություններս ասմունքել է՝ Անահիտ Ավագյանը, 6-ը՝ «Արեգունյան արքունիքի պալատական Ձե՛զ գնահատողն ու սիրողը․․․

Комментариев нет:

Отправить комментарий