четверг, 25 января 2024 г.

ԱՄԱՆՈՐՅԱ ՀԵՔԻԱԹԱՅԻՆ ՀՈՒՇԵՐ 2024

Բարի կեսօր սիրելի հետևորդներ, ուզում եմ Ձեզ հետ կիսվել տարեվերջին տեղի ունեցած հաճելի հիշողություններով, որը ինձ հետ կատարվեց 2023-ի դեկտեմբերի 31-ին։ Արդեն 2-րդ տարին է «Տուր գրուպ» տուրիստական ընկերությունը՝ Դիլիջանում կազմակերպում է Ամանորյա շքեղ տոնական միջոցառում, որտեղ «Տուր գրուպ-ի հրավերով մասնակցում եմ նաև Ե՛ս» Պետք է նշեմ, որ այս տարվա միջոցառմանը ևս հրավիրված էի։ Այս անգամ «Տուր գրուպ» ընկերության Ամանորի հեքիաթը կազմակերպվել էր՝ Դիլիջանի Էդվարդ Միրզոյանի անվան կոմպոզիտորների ստեղծագործական տան ռեստորանում։ Տարին եզրափակեցի երգով և սկսեցի երգով։ Հաճելի ակնթարթներ՝ «Տուր Գրուպ» ընկերության կազմակերպած Ամանորյա միջոցառումից, որը կայացավ՝ «Դիլիջանի Էդվարդ Միրզոյանի անվան կոմպոզիտորների ստեղծագործական տան ռեստորանում»

«Կոմպոզիտորների ստեղծագործական տան կամարներից՝ «Ֆորտե ոկալ բենդ»-ի պրոֆեսիոնալ երաժիշտների նվագակցությամբ իմ կատարմամբ հնչեց հայկական, ժողովրդական, Աշուղական, քաղաքային ոճի մաքրամաքուր երգերի շարանները ուրախ ժամանց պարգևելով ներկաներին․․․ Միջոցառումից հետո՝ Ի՜նձ համար մեծ պատիվ էր գտնվելու այն դաշնամուրի մոտ, որտեղ հրաշալի ստեղծագործություններ են գրել՝ մեր անվանի կոմպոզիտորները՝ Շոստակովիչը, Բենջամին Բրիտենը, Առնո Բաբաջանյանը, Ռոբերտ Ամիրխանյանը, Էդվարդ Միրզոյանը և շատ ու շատ անվանի կոմպոզիտորներ։ Այս դաշնամուրի վրա է գրվել՝ «Համլետ» ֆիլմի և շատ հայտնի երաժշտություններ։ Ե՛ս էնքան փառավորվեցի այդ փաստից, որ համպատրաստից «Ֆորտե ոկալ բենդի» պրոֆեսիոնալ և վաստակաշատ ստեղնաշարային գործիքների երաժիշտ՝ Ռոբերտ Հովհաննիսյանի դաշնամուրի նվագակցությամբ երգեցի, կատարելով քաղաքային ոճի, Առնո Բաբաջանյանի և Հավասու երգերից։ «Տուր գրուպ» ընկերության կազմակերպած 31․12․2022-ի Ամանորի միջոցառման ժամանակ ծանոթացա՝ «Ֆորտե ոկալ բենդի» պրոֆեսիոնալ երաժիշտների հետ ու դարձանք հրաշալի ընկերներ։ Այս տարի շնորհիվ՝ «Տուր գրուպ» ընկերության կրկին հանդիպեցինք հրաշալի ընկերներիս հետ, ունեցանք անմոռանալի ժամանց։ Միջոցառման վերջում պահը հավերժացրեցինք լուսանկարվելով, մեզ հետ տանելով հաճելի հիշողություններ, անմոռանալի ու չկրկնվող պահեր։ Եզրափակելով գրառումս ուզում եմ իմ խորին շնորհակալությունը հայտնել՝ «Տուր Գրուպ» ընկերությանը հրավերի, բարձրակարգ միջոցառում կազմակերպելու, համագործակցության, ընկերության, «Ֆորտե ոկալ բենդ»-ի երաժիշտներին նվագակցության, ջերմ ընդունելության համար։ Ինձ համար մեծ պատիվ է երգել 15 և ավելի տարիների փորձ ունեցող վաստակ ունեցող՝ «Ֆորտե ոկալ բենդ»-ի հետ։ Հայտնում եմ իմ պատրաստակամությունը համագործակցել՝ «Ֆորտե ոկալ բենդ»-ի վաստակաշատ երաժիշտների հետ նաև հետագայում։

Комментариев нет:

Отправить комментарий