четверг, 25 мая 2023 г.

Շնորհավորում եմ բոլոր շրջանավարտներին, վերջին զանգի առթիվ

Սիրելի՛ շրջանավարտներ, ավարտվեց ուսումնական տարին։ Շուտով պատմություն կդառնա՝ ձեր դպրոցական նստարանը և խենթություններով լեցուն անհոգ տարիները։  Հիշելով ու կարոտով ու երանի եք տալու դպրոցական օրերին։ Դուք մտնում եք նոր կյանք, որը լեցուն է բազում դժվարություններով, անարդարություններով, վերելքներով և վայրեջքներով։  Ցանկանում եմ, որ ձեր ներսում պահեք մանկության գունագեղ թելերով հյուսված հեքիաթը։  Անկախ ամեն ինչից լինեք միշտ ուժեղ և կարողանաք հաղթահարել ձեր առջև ծառացած դժվարությունները։  Սիրելի՛ շրջանավարտներ, սիրով շնորհավորում եմ բոլորիդ վերջին զանգի կապակցությամբ։  Ցանկանում եմ հոգու ամրություն, նորանոր վերելքներ, թող՝ ձեր նոր կյանքում միայն հաղթ    անակներ և հաջողություններ ունենաք առանց խոչընդոտների: Եվ ձեր կյանքում ղողանջող զանգերը ավետեն ձեր ապագայի, նվաճումների և ձեռքբերումների մասին։    


 

Комментариев нет:

Отправить комментарий