Խորհրդի (ICOM - The International Council of Museums) որոշմամբ
1977 թվականի մայիսի 18-ը հռչակվել է Թանգարանների միջազգային ամենամյա օր։ 1977 թվականի
մայիսի 18-ին ԻԿՕՄ-ի 11-րդ գլխավոր կոնֆերանսի ընթացքում՝ ռուսական պատվիրակության
առաջարկությամբ։ 1978 թ.-ից յուրաքանչյուր տարի այս օրը նշում է աշխարհի ավելի քան
150 երկիր, այդ թվում և Հայաստանը։
1992 թվականից սկսած յուրաքանչյուր Թանգարանային միջազգային
օրն ունի թեմա և ԻԿOՄ-ը հրապարակում է տվյալ թեմայի հետ կապված միջոցառումները։
1992 թվականի թեման էր «Թանգարանները և շրջակա միջավայրը», 1997-1998 թթ՝ «Մշակութային
արժեքների անօրինական տեղափոխման դեմ պայքար», 2000 թ.՝ «Թանգարանները հանուն հասարակությունում
համերաշխության և ներդաշնակության», 2005 թ.՝ «Թանգարանը որպես կամուրջ մշակույթների
միջև», 2008 թ.՝ «Թանգարանները որպես սոցիալական փոփոխությունների և զարգացման գործոն»,
2009 թ.՝ «Թանգարանները և տուրիզմը», 2010 թ.՝ «Թանգարանները հանուն սոցիալական ներդաշնակության։
Այսօրը ևս մեկ առիթ է բացահայտելու մեր թանգարանները մի նոր տեսանկյունից, մոտ լինելու
և տեղեկանալու թանգարանների հիմնախնդիրներին, դժվարություններին, պահպանելու և գնահատելու
մշակութային հարուստ ժառանգությունը, որ պահվում է թանգարանում։ Օգտվելով առիթից սիրով
շնորհավորում եմ թանգարանային ոլորտի իմ գործընկերներին, «Թանգարանների միջազգային
օրվա առթիվ»։ Ձեզ ցանկանում եմ բեղմնավոր աշխատանք, նորանոր հաջողություններ ազգանվեր
և մշակութային արժեքները պատշաճ, ըստ արժանագույնս ներկայացնելու և պահպանելու այդ
վեհ գործում։
Комментариев нет:
Отправить комментарий