Յուրաքանչուր տարվա վերջում մենք ամփոփում ենք մեր անցած ուղին,
իմի բերում մեր ձեռք բերումները և երբեմն կազմում ապագայի պլաններ։ Ի տարբերություն նախորդ տարիների՝ այս տարի ձեռք
բերումներս քիչ են, բայց գոհ եմ, որ թագավարակային ու լարված իրավիճակում էլի հասցրել
եմ ունենալ։ Կարևորը հակիրճ, իսկ մնացածը դիտեք լուսանկարներում։ Հենց 2021-ի սկզբում հյուրընկալվեցի Լոռու մարզային
«Ֆորտունա» հեռուստաընկերության, «Բաց սենյակ» առավոտյան ծրագրի ուղիղ եթերում։ Մայիսին ավարտեցի «Տեղական ժողովրդավարական» դպրոցի՝
«Ապագա ավագանի» 5 օրյա դասընթացը։ Հուլիսին
մասնակցեցի 44 օրյա պատերազմում զոհված Հերոս տղաների հուշահամալիրի բացմանը։ Հունիսի վերջում «Ունիսոն» Հ․Կ-ի
կողմից նկարահանվել եմ հաշմանդամություն ունեցող անձանց նկադմամբ խտրականության դեմ
պայքարի սոցիալական տեսահոլովակում։ Այս տարվա
կարևոր ձեռք բերում եմ համարում նաև մաեստրո՝ Սերգեյ Հարությունյանի և դերասանուհի
Արսինե Նավասարդյանի հետ հիշարժան հանդիպումները։
Ունեցա աշխատանքային հանդիպումներ «Ալբատրոսս» ռեզորտ հանգստյան համալիրի տնօրեն
պարոն՝ Արա Մարությանի և մյուս գործընկերների և վաղեմի ընկերներիս հետ։ Այս տարի ձեռք եմ բերել նոր գործընկեր հյուրատներ,
կազմել եմ 6 օրյա տուր փաթեթ, ինչպես նաև թարմացրել եմ՝ «Դիլի Տուր Ինֆո» առաջին տուրիստական-տեղեկատվական
բլոգ Դիլիջանի տվյալների տեղեկատվական բազան։
Իմ հանրաճանաչ ընկերներիս հետ նկարահանել ենք իմ բեմական գործենության՝ 20 ամյակին
նվիրված տեսահոլովակը։ Սեպտեմբերին ունեցա
մենահամերգ և մասնակցեցի անկախության՝ 30 ամյակին նվիրված փոքրիկ միջոցառմանը զորամասում
և զորամասի հրամանատարության կողմից արժանացա պատվոգրի։ Տարվա ընթացքում մասնակցել եմ նաև փոքրիկ հավաքույթների։ 2021-ը սկսեցի հարցազրույցով, հյուրընկալվելով Լոռու
մարզային հեռուստաընկերության ուղիղ եթերում, այնպեսել տարվա ավարտին նկարահանվեցի՝
«Տավուշ» մարզային հեռուստաընկերության հաղորդումներում։ Շնորհակալ եմ իմ բոլոր ընկերներիս, հետևորդներիս
հանդիսատեսիս և գործընկերներիս կողքիս լինելու, աշխատանքս գնահատելու, քաջալերելու,
ու համագործակցելու համար։ Ձեր շնորհիվ է,
որ անկախ այս կորուստներով բարդ ու դժվարին ժամանակներում՝ Ես շարունակում եմ աշխատել
և հպարտանալ Ձեր առաջընթացներով, գնահատելու ու արժեվորելու կյանքիս ամեն վայրկիանը,
տրված հնարավորությունները և այն թանկ մարդկանց ովքեր շրջապատում են ինձ։
Комментариев нет:
Отправить комментарий