Ինչպես տեղեկացրել էի, որ սկսում եմ մշակութային նոր նախաձեռնություն,
որը կոչվում էր «Ակունք», իսկ հետագայում ստանալով մեծ արձագանք այն անվանվեց՝ «Վերադարձ
Դիլիջան խոշորացված համայնքի մշակույթի և գրականության՝ 20-րդ դարի #Ակունքներին»։
Այս նախագծի շրջանակներում նախատեսվում է հանդիպումներ՝ Դիլիջանի արվեստագետների, մշակութային
և հասարակական գործիչների հետ և այս նախագծի շրջանակներում կխոսվի նրանց գործունեության
մասին։ Ովքեր՝ 70-2000-ականները բարձր են պահել քաղաքի մշակութային, գրական և հասարակական
կյանքը։ Այսօր նախագծի շրջանակներում հանդիպեցինք «Հովք» տարեցների կենտրոն հասարակական
կազմակերպության հիմնադիր, ղեկավար՝ Էմմա Կուրեխյանի և «Անի» ու «Հաղարծին» ռոք խմբի
հիմնադիրներից՝ Մերուժան Բալինյանի հետ։ Մեր հյուրերը հանգամանալից խոսեցին, լուսանկարներով
և տեղեկատվությամբ ներկայացրեցին՝ Դիլիջանի 70-2000-ականների մշակութային կյանքը և
գործունեությունը։ Հանդիպումները կլինեն շարունակական, սպասեք նոր հերոսների, նոր ու
հետաքրքիր տեղեկատվությամբ, իսկ այսօրվա մասին, ամբողջական հրապարակումը շուտով։ Լուսանկարները Ալվարդ Սահակյանի կողմից։
Комментариев нет:
Отправить комментарий