пятница, 10 мая 2024 г.

Համո Սահյան․ Հրաշք լիներ

 Ինչպես գիտեք սկսել եմ ասմունքի շարք, սկիզբը եղավ երբ իմ ընկերներից հրաշալի ասմունքող տիկին Անահիտ Ավագյա՜նը ասմունքեց իմ հեղինակային՝ ԷՆՔԱՆ ԵՄ ՈՒԶՈՒՄ և ԴԻԼԻՋԱՆ բանաստեղծությունները։ Որից հետո ես ասմունքեցի՝ Պարույր Սևակի ԱՆԼՌԵԼԻ ԶԱՆԳԱԿԱՏՈՒՆ պոեմից ՂՈՂԱՆՋ ԵՂԵՌՆԱԿԱՆ հատվածը, Համո Սահյանի՝ ՀԱՅԱՍՏԱՆ ԱՍԵԼԻՍ, տարիներ առաջ գրված իմ հեղինակային ԳԱՐՆԱՆ ՄԻՕՐ բանաստեղծությունները։ Այժմ Ձեր դատին եմ հանձնում՝ Համո Սահյանի ՀՐԱՇՔ ԼԻՆԵՐ բանաստեղծությունը։ Շնորհակալ եմ բոլորիդ սիրելիներս․․․

понедельник, 29 апреля 2024 г.

Համո Սահյան. Հայաստան ասելիս՝ Վաչե Գրիգորյան

Համո Սահյան ՀԱՅԱՍՏԱՆ ԱՍԵԼԻՍ Ասմունքում է Վաչե Գրիգորյանը Երաժշտությունը Արա Գևորգյան Տեսանյութը պատրաստեց Արթուր Տեր-Սահակյանը Շնորհակալություն․․․



вторник, 23 апреля 2024 г.

Վաչե Գրիգորյան, ՀԻՇՈՒՄ ԵՒ ԽՈՆԱՐՀՎՈՒՄ ԵՆՔ

Սիրով Ձեզ ենք ներկայացնում՝ Պարույր Սևակի՝ «ԱՆԼՌԵԼԻ ԶԱՆԳԱԿԱՏՈՒՆ» պոեմը, «ՂՈՂԱՆՋ ԵՂԵՌՆԱԿԱՆ»։ Ասմունքում է՝ Վաչե Գրիգորյանը, տեսանյութը պատրաստեց՝ Արթուր Տեր-Սահակյանը։ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՉԵՍ ՋՆՋԻ՜․․․



четверг, 18 апреля 2024 г.

Շնորհավորում եմ գործընկերներիս՝ հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվա առթիվ

Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օր (ՄԱԿ-ի լեզուներով. անգլ.՝ Editing International Day For Monuments and Sites, իսպ.՝ Día Internacional de los Monumentos y Sitios), ապրիլի 18-ին նշվող ամենամյա տոն։  Այդ օրը աշխարհով մեկ տարբեր միջոցառումներ են իրականացվում՝ համաշխարհային ժառանգության և պարզապես հուշարձանների այցելություններ, համաժողովներ, հուշարձանների և տեսարժան վայրերի մաքրում, կլոր սեղաններ։ Հնարավորություն է ընձեռվում մեծացնելու հասարակության տեղեկացվածությունը համաշխարհային ժառանգության բազմազանության, դրա պահպանությանն ու պաշտպանությանն ուղղված ջանքերի վերաբերյալ։  Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրը նշելը առաջարկել է Հուշարձանների և տեսարժան վայրերի պահպանման միջազգային խորհուրդը (անգլ.՝ ICOMOS) 1982 թվականի ապրիլի 18-ին։ 1983 թվականին ընդունվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր ասամբլեայի որոշմամբ։ Նպատակն է բարձրացնել մարդկության իրազեկությունը մշակութային ժառանգության, նրանց խոցելիության մասին և անհրաժեշտ ջանքեր գործադրել նրա պաշտպանության և պահպանման համար։  Հարգելի գործընկերներ, սիրով շնորհավորում եմ օրվա առթիվ։  Մեծ և անգնահատելի է Ձեր դերը այս կարևոր, ազգապահպան ու պատմական գործում։        


 

Իմ շնորհավորական ուղերձը՝ «Տավուշ» ՀԸ-ի անձնակազմին, գործունեության 4 ամյակի առթիվ։

Սիրելի հեռուստադիտողներ, հետևորդներ ուզում եմ առանձնահատուկ շնորհակալություն հայտնել «Տավուշ» մարզային հեռուստատեսության ստեղծագործական թիմին ակտիվ համագործակցության, իմ գործունեությանը բազմիցս անրադառնալու, ռեպորտաժներ պատրաստելու և իմ հրապարակումները ու շնորհավորական ուղերձները պաշտոնական կայքում տեղադրելու համար։  Միանալով բոլոր շնորհավորանքներին՝ ես եւս սրտաբուխ ու անկեղծ մաղթանքներով շնորհավորում եմ՝ մեր մարզային հեռուստաընկերության ստեղծագործական թիմին՝ գործունեության 4 ամյակի առթիվ։  4 Կարճ, բայց հարուստ փորձով ու բեղուն ճանապարհ անցած մեր հեռուստաընկերությունը մեծ պատվով է կատարում՝ Ի՛ր առջև դրված նպատակները, հաղթահարում բազում դժվարություններ, խոչընդոտներ ամենայն պատասխանատվությամբ է կարողանում հաստատուն և հստակ քայլերով գնալ իր առաքելության ետևից։  Ուզում եմ ուշադրություն դարձնենք այն հանգամանքին, որ ավելի քան 5 տարի Տավուշը չուներ իր հեռուստաալիքը, իսկ 2020 թվականի ապրիլի 15-ին վերագործարկվեց ու եթեր վերադարձավ Տավուշի մարզային հեռուստաընկերությունը՝ իր առջև խնդիր դնելով մարդկանց իրազեկել անվտանգային, կրթական ու մշակութային, տնտեսության, սոցիալական ոլորտների, մարզային ու համայնքային խնդիրների, երիտասարդների, կանանց, հաշմանդամություն ունեցող անձանց,, քաղաքների ու գյուղերի կյանքի , Տավուշում ընթացող ու սպասվելիք ծրագրերի մասին:  «Տավուշ» հեռուստաընկերությունը՝ Տավուշ աշխարհի տեղեկատվական, ճանաչողական, ուսուցողական, խորհրդատվական, հետաքննական, կանաչ, սահմանապահ մեդիան է, որ ով այնտեղ է, որտեղ իրենց կարիքը կա։  Հարգելի գործընկերներ, իմ շաատ սիրելի «Տավուշ» ՀԸ-ի ստեղծագործական թիմ, սիրով շնորհավորում եմ բոլորիդ հեռուստատեսության ստեղծման օրվա առթիվ։  Մաղթում եմ բեղմնավոր, արգասաբեր, դրական և լուսավոր, ավետաբեր նորություններով, հաղորդումներով, կանաչ, առանց խոչընդոտների ճանապարհ և հաջողություններ։  Հարգանքով՝ Ձեր հավատարիմ հեռուստադիտող, հետևորդ ու գործընկեր՝ Վաչե Գրիգորյան, Դիլիջան։    


 

воскресенье, 14 апреля 2024 г.

среда, 10 апреля 2024 г.

Vache Grigorian ,Dilijan Official, kardum e` Anahit Avagiany

 ԴԻԼԻՋԱ՜Ն

Հեղինակ Վաչե Սարգիսի Կարդում է՝ Անահիտ Ավագյանը Տեսանյութը պատրաստեցին Արթուր Տեր-Սահակյանը և Էդվարդ Թամամյանը Շնորհակալություն բոլորի՜դ