воскресенье, 8 марта 2026 г.

Մաղթում եմ կանացի երջանկություն, սեր և ներդաշնակություն

Սիրելի՛ կանայք, դու՛ք յուրաքանչուրդ Աստվածային էակներ եք, ամենայն հարգանքո՛վ, խոնարհումով շնորհավորում եմ բոլորիդ գարնանային տոների առթիվ։ Մաղթում եմ առողջություն, կանացի երջանկություն, սեր և ներդաշնակություն, սիրո՛վ լի, ծաղկած անուշաբույր գարուններ։

среда, 18 февраля 2026 г.

ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԻՍ ԱՆԱԿՆԿԱԼ ՆՎԵՐԸ ԻՄ ԲԵՄԱԿԱՆ ԵՒ ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ 25 ԱՄՅԱԿԻՆ

Իմ բեմական ստեղծագործական՝ 25 ամյակի կապակցությամբ գործընկերներիս կողմից ստացա հաճելի անակնկալ։ Շնորհակալ եմ իմ գործընկերներ և հրաշալի ընկերներ «Տաթև հաշմանդամություն ունեցող անձանց կարողությունների կենտրոն» Հ․Կ-ի հիմնադիր, նախագահ՝ Տաթևիկ Մինասյանին իմ հեղինակային «Կրկին գիշեր է» բանաստեղծությունը կարդալու, և առցանց գործող «Hayastan TV Yerevan live» ուղիղ պաշտոնական հեռուստաալիք-ի հիմնադիր Արթուր Տեր-Սահակյանին ձևավորելու ու անակնկալի համար։

понедельник, 16 февраля 2026 г.

ԻՋԱՎ ԵՐԵԿՈ՜Ն

Սիրելի՛ հետևորդներ, սիրով Ձեզ ենք ներկայացնում 03.09.2006-ին գրված իմ հեղինակային՝ «Իջավ երեկոն» բանաստեղծությունը, ասմունքող՝ Աիդա Կիրակոսյանի ընթերցմամբ։ Առանձնահատուկ շնորհակալություն՝ իմ հրաշալի և բազմաշնորհ ընկերներ ասմունքող Աիդա Կիրակոսյանին ընթերցման և բանաստեղծուհի, արձակագիր Կարինե Ամիրյանին տեսահոլովակի ձևավորման համար։ Հիշեցնենք, որ տիկին Աիդա Կիրակոսյանը «Դիլիջանին» հեղինակային բանաստեղծությունները ընթերցել էր՝ 16․09․2025 թվականին կայացած «Տավուշի թագուհին» գրքույկի շնորհանդեսին։

ՁՈՆ ԱՇՈՒՂ ՆԱԶԵԼՈՒ՜Ն

 Հարգելի՛ ընկերներ, իմ շատ սիրելի՛ հետևորդներ, սիրով Ձեզ ենք ներկայացնում իմ հեղինակային՝ «ՁՈՆ ԱՇՈՒՂ ՆԱԶԵԼՈՒՆ բանաստեղծությունը այս անգամ իմ կատարմամբ։ Առանձնահատուկ շնորհակալություն՝ իմ պաշտոնական յութուբյան ալիքների, բլոգների և սոցիալական կայքերում գործող պաշտոնական խմբերի տեխնիկական մասի պատասխանատու՝ Արթուր Տեր-Սահակյանին տեսահոլովակի ձևավորման համար։ Սույն տեսահոլովակը պատրաստվել է՝ 2024 թվականի ապրիլից մեկնարկած հեղինակային՝ «Երազանքի հետքերով» ասմունքի նախագծի շրջանակներում։

ՆՈՐ ԵՐԳ Է ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ

Սիրելի՛ հետևորդներ, սիրով Ձեզ ենք ներկայացնում իմ հեղինակային՝ «Արարատ» երգի գործիքավորված նախնական տարբերակից մի փոքր հատված։ Այս երգը գրել եմ մոտ 16 տարի առաջ։ Երգի հետ կապված բավականին հաճելի ու տաք հիշողություններ ունեմ, երգի ամբողջական տարբերակը արդեն նոր գործիքավորմամբ շուտո՜վ․․․
Շնորհակալ եմ երգի գործիքավորման, լուսանկարը ձևավորող գործընկերներիս․․․

ՁՈՆ ՎԱՐՊԵՏ ԱՍՏՂԱՆՈՒՇԻ՜Ն

Սիրելի՛ հետևորդներ, սիրով Ձեզ ենք ներկայացնում իմ հեղինակային՝ «ՁՈՆ ՎԱՐՊԵՏ ԱՍՏՂԱՆՈՒՇԻՆ» բանաստեղծությունը, որը կարդում է՝ Անահիտ Ավագյանը։ Սույն տեսահոլովակը պատրաստվել է՝ 2024 թվականի ապրիլից մեկնարկած հեղինակային՝ «Երազանքի հետքերով» ասմունքի նախագծի շրջանակներում։

суббота, 14 февраля 2026 г.

Իջավ երեկոն, ասմունքում է՝ Աիդա Կիրակոսյանը, հեղինակ Վաչե Գրիգորյան